Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու

Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու

Sat, 08 Aug 2026 15:15:47 +0400


Չգիտեմ՝ գիտակցաբա՞ր է մեր երկրի պետական թևերն այնքան թուլացվում, որ համայն աշխարհով մեկ ծիծաղի առարկա դառնանք։ Մեր շուկան թողել, ընկել ենք դռնեդուռ, շուկա ենք փնտրում։ Սա բնակա՞ն է։
Մեր մթերքը հանգիստ Ռուսաստան էր գնում․ և՛ տնտեսվարողներն էին գոհ, և՛ մենք, և՛ գնորդը։ Հիմա ի՞նչ է մեր վիճակը։ Երկրի առաջին դեմքից սկսած մինչև վերջինը՝ «ծիրան ենք ծախում», գողեգող Ռուսաստան ենք ճամփում, բայց այնքան խելք չունենք, որ հայկական թերթերի մեջ ենք փաթաթում, ու հետ են «ճպպացնում» մեր երեսին։ Ձուկը, որ լուռ էր, ինքն էլ է սկսել խոսել․ «Ինչո՞ւ եք ինձ ջրից հանում ու հոտեցնում»։

Հասել ենք էն օրին, որ Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն է հայկական ծիրանից ջեմ պատրաստում, որ ասի՝ տեսեք, տեսեք, Եվրոպան Ռուսաստանին կծալի ու ծիրանի ջեմ կպատրաստի։ Ախր ժողովրդին եք դրանով ծիրանի ջեմ սարքում։

Ու ամենազավեշտալին գիտե՞ք որն է։ Փոխանակ նստեք ու մտածեք՝ ո՞նց մեր գյուղացու ապրանքը նորմալ շուկա հասցնենք, ո՞նց արտադրությունը զարգացնենք, ո՞նց մեր գնորդին սիրաշահենք, ընկել ենք աշխարհով մեկ՝ «մեր ծիրանն ո՞վ կուզի» ենք անում։Այսօր ծիրանն է դռնեդուռ գնում, վաղը չգիտեմ՝ ինչն ենք թևատակներս դրած շուկա տանելու։ Չեմ զարմանա, եթե մի օր մեր առաջին դեմքերին է տեսնեմ փողոցի անկյունում՝ ծիրանի արկղի կողքը կանգնած։ Մեկը կկշռի, մյուսը՝ տոպրակը կտա, երրորդը կգովազդի․
-Հայկական քաղցր ծիրան է, առեք, լավ ծիրան է։
Բանն արդեն դրան է հասել։

Մի՞թե կարելի է մի երկրի տնտեսությունն այս վիճակին հասցնել ու դեռ դրա մեջ ինչ-որ մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ տեսնել։ Տնտեսությունը պետք է աշխատի։ Գյուղացին պետք է վաճառի։ Արտադրողը պետք է շահի։ Շուկան պետք է լինի։ Իսկ պետությունը պետք է այդ ամենը կազմակերպելու խելքն ու կարողություն ունենա։
Հակառակ դեպքում մի օր իսկապես մեր առաջին դեմքերին փողոցում կտեսնենք՝ ծիրան վաճառելիս։ Ու երևի այդ ժամանակ էլ հերթական պաշտոնական հայտարարությունը կլինի․ «Հայաստանը նոր շուկաներ է նվաճում»։
Իսկ մենք կողքից կկանգնենք ու կմտածենք՝
շուկա՞ ենք նվաճել, թե՞ մեզ են շուկա հանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել Sun, 09 Aug 2026 23:00:05 +0400 Սիցիլիայի…

7 րոպե ago

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման Sun, 09 Aug 2026…

22 րոպե ago

29-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ադրբեջանում

29-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ադրբեջանում Sun, 09 Aug 2026 22:30:28 +0400 Ադրբեջանում 29-ամյա տղամարդ…

37 րոպե ago

Ինչ թեթեւությամբ է Փաշինյանն արժեզրկում ամեն ինչ

Ինչ թեթեւությամբ է Փաշինյանն արժեզրկում ամեն ինչ Sun, 09 Aug 2026 22:15:47 +0400 Զարմանալի է…

51 րոպե ago

Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չեն վարում

Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չեն վարում Sun, 09 Aug 2026 22:00:56 +0400 Ներկայումս Իրանը Միացյալ…

1 ժամ ago

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Sun, 09 Aug 2026 21:45:22 +0400 Անգլիական և…

1 ժամ ago