Բանտային երջանկություն․ Անդրանիկ Թևանյան

Բանտային երջանկություն․ Անդրանիկ Թևանյան

Sat, 08 Aug 2026 14:45:25 +0400


Բանտային երջանկություն
———-
Բանտային կյանքի, կալանավորների մասին գեղարվեստական գլուխգործոցներ են ստեղծել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դոստոևսկին, Սոլժենիցինը, Դովլաթովը։ Հետաքրքիր է նաև Նելսոն Մանդելայի ինքնակենսագրական գիրքը, որն այստեղ եմ կարդացել։ Նրանց գրածների ֆոնին կալանավայրի մասին ստեղծագործելը հավակնոտ ու ռիսկային կարող է լինել, թեև չի բացառվում, որ հետագայում որոշեմ գրքի միջոցով անդրադառնալ թեմային։

Ամեն մի կալանավոր, մասնավորապես ակնհայտ քաղաքական, ես կասեի՝ աշխարհաքաղաքական ենթատեքստով կալանավոր, ունի անազատության մեջ գտնվելու իր պատմությունը։

Մինչև գրքային որոշում կայացնելը փոքրիկ դրվագներ ու զգացողություններ կներկայացնեմ բանտային կյանքից՝ զուգահեռաբար պատասխանելով ինձ փոխանցվող ամենահաճախ հնչող հարցերին. «Ոնց ես, ինչպե՞ս է անցնում կալանքդ, ամբողջ օրը ի՞նչ ես անում»։

Եթե ներքին ազատություն ունես, ապա կալանքն անցնում է տանելի ռեժիմով։ Որ ասեմ՝ ամեն ինչ շատ լավ է, անկեղծ չեմ լինի. չի կարող մարդն իրեն շատ լավ զգալ կալանավայրում։ Դա աննորմալություն կլինի։ Կալանավայրում՝ ինչպես կալանավայրում։

Բայց դե, մյուս կողմից էլ, մեր տիպի երկրներում կալանավայրն ընդդիմադիր քաղաքական գործունեության գրեթե անխուսափելի աշխատավայրերից է դառնում։ Այնպես որ, մեծ հաշվով, ամեն ինչ «նորմայի մեջ» է։ Չնայած ամենին՝ կալանավայրում էլ կա երջանկություն։ Դա ստանդարտ իրավիճակում մեր պատկերացրած երջանկությունը չէ։ Բայց դե, եթե գործը հասել է այստեղ, ուրեմն պետք է փիլիսոփայորեն ու հանգիստ վերաբերվել ստեղծված իրավիճակին, մնալ լավատես և քաղել առավելագույնը։

Բանտային երջանկությունից է անսպառ ժամանակ ունենալը. դրսում այդքան ժամանակ չկա գիրք կարդալու, երաժշտություն լսելու, մարզվելու համար (այս ընթացքում սպորտի միջոցով նիհարել եմ մոտ 10 կգ)։

Բանտային երջանկություններից է նաև վատ կամ անտանելի վիճակի փոփոխությունը դեպի լավը կամ սովորականը։ Օրինակ, մոտ մեկ շաբաթ է՝ տեխնիկական պատճառներով կալանավորներով զրկվել էինք լոգանք ընդունելու հնարավորությունից։ Ամառվա այս շոգին և շոգից տապակվող փոքրիկ խցի պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ է նշանակում (հատկապես երբ խցում երեքով ենք, և խցի մեջ չառանձնացված՝ բաց զուգարան կա)։ Կալանավայրի անձնակազմն ամեն ինչ անում էր, որպեսզի խնդիրը լուծվի։ Լուծեցին, «դուշ ընդունեցինք», և մենք երջանիկ էինք։)))

Ահա այսպիսի բանտային երջանկություն։ Լավ մնացեք։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

08.07.2026թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան դաժան հարձակման է ենթարկվել․ զոհեր կան

Ուկրաինան դաժան հարձակման է ենթարկվել․ զոհեր կան Tue, 22 Sep 2026 12:00:18 +0400 Դնեպրոպետրովսկի մարզի…

8 րոպե ago

Ահա, թե իրականում ինչ է ուզում անել Բաքուն

Ահա, թե իրականում ինչ է ուզում անել Բաքուն Tue, 22 Sep 2026 11:58:30 +0400 Ադրբեջանը…

9 րոպե ago

Լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է

Լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է Tue, 22 Sep 2026 11:54:18 +0400 Ընդդիմադիր գործիչ Իշխան…

14 րոպե ago

«Հրապարակ». 14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է

«Հրապարակ». 14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է Tue, 22 Sep 2026 11:45:49 +0400 Սեպտեմբերի…

22 րոպե ago

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Tue, 22 Sep 2026 11:44:14 +0400 Ֆասթ…

24 րոպե ago

Ժաննա Անդրեասյանը չի պատասխանել

Ժաննա Անդրեասյանը չի պատասխանել Tue, 22 Sep 2026 11:36:30 +0400 Latest news from Secure News…

31 րոպե ago