Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու

Այսպես որ գնաց՝ մի օր մեր առաջին դեմքերն են ծիրան վաճառելու

Sat, 08 Aug 2026 15:15:47 +0400


Չգիտեմ՝ գիտակցաբա՞ր է մեր երկրի պետական թևերն այնքան թուլացվում, որ համայն աշխարհով մեկ ծիծաղի առարկա դառնանք։ Մեր շուկան թողել, ընկել ենք դռնեդուռ, շուկա ենք փնտրում։ Սա բնակա՞ն է։
Մեր մթերքը հանգիստ Ռուսաստան էր գնում․ և՛ տնտեսվարողներն էին գոհ, և՛ մենք, և՛ գնորդը։ Հիմա ի՞նչ է մեր վիճակը։ Երկրի առաջին դեմքից սկսած մինչև վերջինը՝ «ծիրան ենք ծախում», գողեգող Ռուսաստան ենք ճամփում, բայց այնքան խելք չունենք, որ հայկական թերթերի մեջ ենք փաթաթում, ու հետ են «ճպպացնում» մեր երեսին։ Ձուկը, որ լուռ էր, ինքն էլ է սկսել խոսել․ «Ինչո՞ւ եք ինձ ջրից հանում ու հոտեցնում»։

Հասել ենք էն օրին, որ Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն է հայկական ծիրանից ջեմ պատրաստում, որ ասի՝ տեսեք, տեսեք, Եվրոպան Ռուսաստանին կծալի ու ծիրանի ջեմ կպատրաստի։ Ախր ժողովրդին եք դրանով ծիրանի ջեմ սարքում։

Ու ամենազավեշտալին գիտե՞ք որն է։ Փոխանակ նստեք ու մտածեք՝ ո՞նց մեր գյուղացու ապրանքը նորմալ շուկա հասցնենք, ո՞նց արտադրությունը զարգացնենք, ո՞նց մեր գնորդին սիրաշահենք, ընկել ենք աշխարհով մեկ՝ «մեր ծիրանն ո՞վ կուզի» ենք անում։Այսօր ծիրանն է դռնեդուռ գնում, վաղը չգիտեմ՝ ինչն ենք թևատակներս դրած շուկա տանելու։ Չեմ զարմանա, եթե մի օր մեր առաջին դեմքերին է տեսնեմ փողոցի անկյունում՝ ծիրանի արկղի կողքը կանգնած։ Մեկը կկշռի, մյուսը՝ տոպրակը կտա, երրորդը կգովազդի․
-Հայկական քաղցր ծիրան է, առեք, լավ ծիրան է։
Բանն արդեն դրան է հասել։

Մի՞թե կարելի է մի երկրի տնտեսությունն այս վիճակին հասցնել ու դեռ դրա մեջ ինչ-որ մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ տեսնել։ Տնտեսությունը պետք է աշխատի։ Գյուղացին պետք է վաճառի։ Արտադրողը պետք է շահի։ Շուկան պետք է լինի։ Իսկ պետությունը պետք է այդ ամենը կազմակերպելու խելքն ու կարողություն ունենա։
Հակառակ դեպքում մի օր իսկապես մեր առաջին դեմքերին փողոցում կտեսնենք՝ ծիրան վաճառելիս։ Ու երևի այդ ժամանակ էլ հերթական պաշտոնական հայտարարությունը կլինի․ «Հայաստանը նոր շուկաներ է նվաճում»։
Իսկ մենք կողքից կկանգնենք ու կմտածենք՝
շուկա՞ ենք նվաճել, թե՞ մեզ են շուկա հանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայ ժողովրդին պետք չի համոզել, որ կարողանան Ալիևյան սահմանադրություն անցկացնեն

Հայ ժողովրդին պետք չի համոզել, որ կարողանան Ալիևյան սահմանադրություն անցկացնեն Wed, 04 Nov 2026 11:41:39…

9 րոպե ago

ԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերը

ԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերը Wed, 04 Nov 2026 11:37:58 +0400 ԱՄՆ միջանկյալ ընտրությունների վերջին…

13 րոպե ago

Երևի որ Փաշինյանը ասում էր հանրային ճնշում, հենց այս ճնշումը նկատի ուներ

Երևի որ Փաշինյանը ասում էր հանրային ճնշում, հենց այս ճնշումը նկատի ուներ Wed, 04 Nov…

17 րոպե ago

Արդեն շատ լավ հասկացել են, որ ամոթ է Նիկոլ Փաշինյանից վախենալը

Արդեն շատ լավ հասկացել են, որ ամոթ է Նիկոլ Փաշինյանից վախենալը Wed, 04 Nov 2026…

20 րոպե ago

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են Wed, 04 Nov 2026 11:30:13 +0400…

21 րոպե ago

Թուրքիայի պատմական կորուստը

Թուրքիայի պատմական կորուստը Wed, 04 Nov 2026 11:30:03 +0400 Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սահմանել է…

21 րոպե ago