Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը

Sat, 08 Aug 2026 22:15:40 +0400


«Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնտե Քրիստոսի» եւ բազմաթիվ այլ վեպերի հեղինակ, ֆրանսիացի համաշխարհային մեծության դասական գրող Ալեքսանդր Դյուման, պարզվում է, եղել է Կովկասում եւ բավական ջերմ շփումներ է ունեցել տեղի հայության հետ։ Սա զարմանալիորեն քիչ շոշափվող թեմա է մեզ մոտ, մինչդեռ Ադրբեջանում, օրինակ, փորձում են «պատմություն կերտել» ու Դյումայի տպավորությունները ներկայացնել «ադրբեջանցիների» մասին՝ այդ մասին, պետական ֆինանսավորմամբ, առանձին գրքեր հրատարակելով։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։

1858-59 թթ․ Դյուման ճամփորդել է Ռուսաստանի տարածքով եւ եղել է Կովկասում։ Հետագայում արդեն, երբ ներկայացրել է իր ճամփորդությունների տպավորություններն ու հուշերը, եվրոպացի ընթերցողը Դյումայի միջոցով ծանոթացել է նաեւ տեղի հայությանը։ Կովկաս այցելության ժամանակ Դյուման արդեն գրականության ոլորտի հանրահայտ դեմք էր։ Նրա վեպերը թարգմանվում էին, իսկ հեղինակը ձգտում էր, որքան հնարավոր է՝ շատ երկրներում լինել, շատ ժողովուրդների հետ շփվել։ Ռուսաստանում ճամփորդության ժամանակ նա լինում է նաեւ Կովկասում՝ ցանկանալով տեսնել այն ռեգիոնը, որն այն ժամանակների եվրոպացիների մոտ ռոմանտիկ էկզոտիկայի հետ էր համեմատվում։ Մի քանի ամսում Դյուման այցելում է Կովկասի բազմաթիվ քաղաքներ, ծանոթանում տեղի կենցաղի եւ սովորույթների հետ, հաղորդակցվում ժողովուրդների ավանդույթներին ու մշակույթներին։ Արդյունքում՝ Փարիզ վերադառնալուց հետո՝ 1859 թվականին, նա հրատարակում է «Կովկաս» եռահատոր աշխատությունը։ Այն ոչ թե չոր ճամփորդական օրագրություն էր, այլ կենդանի գեղարվեստական շարադրանք, որում պատմական փաստերը համադրվում են գրական վառ պատկերների հետ։

Դյուման հայերի հանդեպ ուներ առանձնահատուկ վերաբերմունք եւ հարգանք։ Դա պայմանավորված էր ոչ միայն հայկական հնագույն քաղաքակրթության հանդեպ հետաքրքրությամբ, այլեւ այն կարեւոր նշանակությամբ, որ հայերն ունեին Հարավային Կովկաս ռեգիոնի հանրային ու տնտեսական կյանքում։ Իր գրառումներում ֆրանսիացի մեծանուն գրողը հաճախակի է անդրադառնում հայերի աշխատասիրությանը, ձեռներեցությանը, կրթվածությանը, ընտանեկան արժեքների հանդեպ խոր հարգանքին։ Նրան հատկապես տպավորել է այն, որ հայերը կարողանում էին հիանալիորեն համադրել ազգային ավանդույթների հանդեպ հավատարմությունն ու աշխարհի հանդեպ բաց վերաբերմունքը։ 19-րդ դարի կեսերի եվրոպացի ընթերցողների համար այդ ամենն ուներ կարեւոր նշանակություն։ Դյուման փորձում էր բացատրել եվրոպացի ընթերցողներին, թե որքան խորն ու տարողունակ է հայկական մշակույթը՝ համադրելով պատմական վավերագրությունն ու գեղարվեստական խոսքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400…

4 ժամ ago

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Աթլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ» Sat, 08 Aug 2026 23:30:06 +0400 Մադրիդի «Աթլետիկոյի» եւ…

4 ժամ ago

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել

Թվարժութային բորսաների նկատմամբ սանկցիաներ են կիրառել Sat, 08 Aug 2026 23:15:12 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

4 ժամ ago

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400 Ամերիկայի Միացյալ…

5 ժամ ago

Արդյոք ամուսնացել են

Արդյոք ամուսնացել են Sat, 08 Aug 2026 22:30:24 +0400 Բրեդլի Կուպերն ու Ջիդի Հադիդը հնարավոր…

5 ժամ ago

25 օրում «վաճառելու են» 16 ֆուտբոլիստի

25 օրում «վաճառելու են» 16 ֆուտբոլիստի Sat, 08 Aug 2026 22:00:30 +0400 «Չելսի» անգլիական ֆուտբոլային…

6 ժամ ago