Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

Sat, 08 Aug 2026 23:45:26 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շատերը զարմանում ու քննադատում են, որ Քննչական մարմինը ինչ-ինչ բարոյական ու իրավական նորմեր է խախտել: Քննադատողների մեջ նկատվում են նաև կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք հիմնականում ձկան նման լուռ են եղել, երբ բանտերը լցվում էին քաղբանտարկյալներով: Սրանք իրենց լռությամբ նպաստել ու նպաստում են հրեշ ռեժիմի ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վաղուց անցել ու շարունակում է անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը: Նա այլևս արգելակման համակարգ չունի: Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի շահերը, ցանկություններն ու քմհաճույքները սպասարկող օրգանների: Սակայն ՔՊ-ականների համար վատ նորություն կա` Հայաստանի նման կիսաաղքատ երկները ռեսուրս չունեն երկար ժամանակով կոշտ ավտորիտար ռեժիմ հանդուրժելու: Ստեղծվել է պատային վիճակ. մի կողմից իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է ընդլայնի բռնաճնշումների ծավալը, մյուս կողմից ընդլայնելու ռեսուրսը սահմանափակ է: Թե երբ պտուտակները լարումից կկոտրվեն, ժամանակի հարց է` տեսանելի հեռանկարում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով Sun, 09 Aug 2026 11:00:54 +0400…

8 րոպե ago

«Դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ»

«Դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ» Sun, 09 Aug 2026 10:49:11 +0400 Պատկերացրեք՝ Դուք դատավոր եք։…

20 րոպե ago

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է Sun, 09 Aug…

23 րոպե ago

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Sun, 09 Aug…

38 րոպե ago

ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն

ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն Sun, 09 Aug 2026 10:17:31 +0400…

51 րոպե ago

Ավտոճանապարհները՝ ՀՀ տարածքում

Ավտոճանապարհները՝ ՀՀ տարածքում Sun, 09 Aug 2026 10:00:14 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago