ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն

ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն

Sun, 09 Aug 2026 10:17:31 +0400


Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիեւը Թրամփին շնորհակալություն է հայտնել Մեծ Քսանի ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Երեւանի տարածած հաղորդագրության մեջ չկա այդպիսի հիշատակում։ Դա ի՞նչ է նշանակում՝ Թրամփը Ալիեւին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ։

Նշեմ, որ G20–ի գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերի 14–15–ին կայանալու է ԱՄՆ Մայամի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգում։

Համենայն դեպս, եթե Ալիեւը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի այսպես ասած բուն դրության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանն այս ամենում ընդամենը միջոցն է՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ համաձայնությունների համար։ Այն, ինչի մասին նշել եմ բազմիցս։

Իհարկե այնպես չէ, որ Փաշինյանին էլ հրավեր ուղարկելու դեպքում, իրավիճակը ստանում էր այլ տրամաբանություն։ Պարզապես, այս պարագայում, եթե մեկն ունի հրավեր, իսկ մյուսը՝ ոչ, ըստ էության ստացվում է, որ ԱՄՆ այլեւս չի էլ փորձում պահպանել գոնե ձեւական հավասարակշռություն։ Թեեւ, գուցե համարում են, որ հավասարակշռության համար բավական է եւ այն, որ Թրամփը զանգահարել է նաեւ Փաշինյանին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել Tue, 01 Sep…

16 րոպե ago

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

Ալիևի օգնականը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին Tue, 01 Sep 2026 12:41:05 +0400 Ադրբեջանի նախագահի…

20 րոպե ago

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400 Գիշերը ռուսական զորքը…

31 րոպե ago

Դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել․ դատախազությունն անցել է գործի

Դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել․ դատախազությունն անցել է գործի Tue, 01 Sep 2026 12:29:45 +0400…

32 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Tue, 01 Sep 2026 12:26:04 +0400 ՀՀ քննչական…

35 րոպե ago

«Հրապարակ». Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ գեոտնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ

«Հրապարակ». Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե ավարտվել է, այլ մտել է նոր փուլ՝ գեոտնտեսական, լոգիստիկ…

46 րոպե ago