Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը

Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը

Sun, 09 Aug 2026 19:45:11 +0400


TRIPP-ի մեկամյակի առիթով Հայաստանում տարբեր հայտարարություններ արեցին իշխանությունները’ շեշտելով, թե դա մեր երկրի համար աննախադեպ հաջողություն է։ Ադրբեջանը իր կողմից վերահսկվող տարածքում’ Արցախի հարավում, արդեն ավարտին է հասցնում ճանապարհի շինարարությունը, որը Մեղրիի շրջանով պետք է կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Իսկ Հայաստանի կառավարությունը հեզաճկուն օրիորդի նման ոչ մի հստակ բան չի ասում իր գործողությունների մասին։ Հայաստանի տարածքում ոչ ճանապարհ է կառուցվում, ոչ էլ նույնիսկ նախագիծ կա։

Վստահ եմ, որ, ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որով Մեղրիի շրջանում 43կմ երկարությամբ վերգետնյա կամուրջ (էստակադա) պետք է կառուցվեր Կովսականից (Զանգիլան) մինչև Նախիջևանի Որդուար (Օրդուբադ): Ադրբեջանցիները այդ կամրջով էին երթևեկելու, իսկ ներքևը’ հողը, շարունակելու էր մնալ հայերի լիարժեք հսկողության տակ։

Սա հիմա նաև Ադրբեջանին է ձեռնտու, քանի որ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իրենք Հայաստանով անցնելով չպետք է հայ սահմանապահների երես տեսնեն, հայերի չհանդիպեն։

Խնդիրը միայն այն է, որ 1999-2001 թվականներին Ռոբերտ Քոչարյանի քննարկած այս տարբերակի շնորհիվ Արցախը մնալու էր Հայաստանին, Բերձորը և Քարվաճառը ևս մեզ էին մնալու, իսկ Մեղրին լիարժեք հայերի կառավարման տակ էր լինելու, միայն կամուրջ էր գործելու։

Այդ նախագծի համար Քոչարյանին շատերը համարում են «Մեղրին հանձնող», իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ամբողջ Արցախը, երբ Ադրբեջանի հսկողության տակ են ավելի քան 200քկմ տարածքներ ՀՀ -ից, Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»:

Չէ, դա մեծ երեսպաշտություն է, մեծ անբարոյականություն, որով իբր թե մոռացվում է 25 տարի առաջվա Քոչարյանի ձեռքբերումը, իսկ այսօրվա Փաշինյանի փաստացի դավաճանությունը համարվում է ձեռքբերում։

Մարդը հավից տարբերվում է հիշողությամբ և մտածելու կարողությամբ։

Նաիրի Հոխիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը Sun, 09 Aug 2026 23:45:56 +0400 Ազգային Ժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր…

1 ժամ ago

Դուք ինչ խնդիր ունեք ՀՀ քարտեզի հետ, որ օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով

Դուք ինչ խնդիր ունեք ՀՀ քարտեզի հետ, որ օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով Sun, 09…

1 ժամ ago

Կինը փողոցում կորցրել է գիտակցությունը

Կինը փողոցում կորցրել է գիտակցությունը Sun, 09 Aug 2026 23:30:29 +0400 Ադրբեջանական մամուլում տեղ գտած…

1 ժամ ago

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ Sun, 09 Aug 2026 23:15:02 +0400 ԱԻՆ…

2 ժամ ago

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել

Ավելի քան 2000 տարվա հնության ամֆորաներ են հայտնաբերվել Sun, 09 Aug 2026 23:00:05 +0400 Սիցիլիայի…

2 ժամ ago

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման

Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման Sun, 09 Aug 2026…

2 ժամ ago