Մեր սկզբունքը լիբերալ տնտեսությունն է և պահպանողական հասարակական մոտեցումը

Մեր սկզբունքը լիբերալ տնտեսությունն է և պահպանողական հասարակական մոտեցումը

Mon, 10 Aug 2026 11:56:09 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձել է հայրենիքի վերաբերյալ քաղաքական տարբեր ընկալումներին։ Նրա խոսքով՝ այս հարցում առկա են երկու հիմնական մոտեցումներ․ առաջինը պատմական հայրենիքը որպես ազգային նպատակ դիտարկող մաքսիմալիստական մոտեցումն է, իսկ մյուսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «իրական Հայաստան» հայեցակարգը։

Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումը հստակ է․ Հայաստանը որևէ պետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական հայրենիքի գաղափարից։

Նա ընդգծեց, որ պատմական հայրենիքը նաև պատմագիտության և մշակութաբանության ուսումնասիրության կարևոր ուղղություն է։ Ըստ նրա՝ պետությունը պետք է ակտիվորեն զբաղվի պատմության ուսումնասիրությամբ և այդ գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելով, քանի որ դա ազգային ինքնության պահպանման կարևոր բաղադրիչ է։

Կարապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական խնդիրներին՝ նշելով, որ հասարակության զարգացման հարցում իրենց քաղաքական ուժը կողմնակից է պահպանողական մոտեցումների։

Նրա գնահատմամբ՝ ծնելիության մակարդակի բարձրացման խնդիրը առավել արդյունավետ լուծվում է այն երկրներում, որոնք վարում են պահպանողական քաղաքականություն։

Խմբակցության ղեկավարը խոսեց նաև տնտեսական քաղաքականության մասին՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստանի» մոտեցումը։

«Մեր սկզբունքը լիբերալ տնտեսական մոդելն է և պահպանողական հասարակական մոտեցումը»,- նշել է Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են Wed, 14 Oct 2026 17:30:06 +0400 Daily Mail-ը գրում է,…

20 րոպե ago

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ…

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ… Wed, 14 Oct 2026 17:15:28 +0400 Ինձ ինչո՞ւ է…

35 րոպե ago

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա Wed, 14 Oct 2026…

50 րոպե ago

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն Wed, 14 Oct 2026 16:45:52 +0400 Նախորդ օրը «Ուժեղ Հայաստան»-ի…

1 ժամ ago

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

2 ժամ ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

2 ժամ ago