4 հարց TRIPP-ի մասին

4 հարց TRIPP-ի մասին

Mon, 10 Aug 2026 12:45:29 +0400


Հատուկ չէի գրում ԱՄՆ-ում 2025 թվականի օգոստոսի 8 -ին TRIPP -ի ստորագրման տարեդարձի մասին, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները պաթոսով անվանում են «բեկում», «ենթակառուցվածքային շրջադարձ» և էլի բազմաթիվ նմանատիպ պաթետիկ բառեր։

Զանգեր Թրամփին, շնորհավորանքներ «եվրոպացի բարեկամներից», զրույց Ալիևի հետ, որտեղ իմիջայլոց ոչ մի խոսք չկար մեր գերիների մասին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներն ամեն օր հրապարակային հարթակներում վիրավորում և սպառնում մեզ և այլն։

Ըստ երևույթին չեին ուզում այդ «ազիզ» օրը «փչացնել» Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող իրական խնդիրներով։
Բայց վերադառնալով բուն թեմային, պետք է ֆիքսել, որ սթափ դատողություն ունեցող ցանկացած մարդու համար օգոստոսի 8-ը թողեց ծայրաստիճան կասկածելի փաստաթղթի (TRIPP) շուրջ ստեղծված կեղծ ոգևորության տպավորություն, որը այս իշխանության ներկայացուցիչները փորձեցին մեդիա գրոհների միջոցով պարտադրել բոլորիս։
Եվ, իհարկե, TRIPP-ի մասին խոսելիս, անդադար շեշտում էին, որ դա խաղաղության և բարգավաճման երաշխիք է Հայաստանի համար։

Իհարկե, հավատալ այս անհեթեթությանը գիտակից և նորմալ մարդը պարզապես չի կարող։
Եվ ահա թե ինչու։ Երբ սրանք անդադար ճղվում են մեջտեղից՝ հայտարարելով, թե պատերազմ չի լինելու, երեխաները չեն մահանալու, միջանցք չի լինելու և այլն, պարզապես տվեք իրենց մի քանի պարզ հարց։ Եվ վստահ եմ՝ դրանցով կարելի է վերջակետ դնել TRIPP կոչված այս անկապ գովասանքի փառատոնին։

1. Արդյո՞ք 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը հրաժարվել է իր հակահայկական, պոռնկածին «Արևմտյան Ադրբեջան» նախագծից։
Պատասխան՝ ոչ։
2. Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է, որ Հայաստանի ինքնիշխանության հաշվին միջանցք չի լինելու։
Պատասխան՝ ոչ։
3. Արդյո՞ք Ադրբեջանն իր քաղաքացիներին նախապատրաստում է այն բանին, որ Հայաստանի սահմանը հատելու համար նրանք պետք է ընդունեն բոլոր ընթացակարգերը՝ անմիջապես հայկական սահմանապահների և մաքսավորների վերահսկողությամբ, առանց որևէ երրորդ կողմի միջամտության։
Պատասխան՝ ոչ։
4. Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներն ու հայկական բեռները Ադրբեջանի տարածքով անցնելու են նույն ընթացակարգով, որով ադրբեջանցիներն են անցնելու Հայաստանի տարածքով։
Պատասխան՝ ոչ։
Կարծում եմ՝ շարունակելն անիմաստ է։ Ամեն ինչ արդեն պարզից էլ պարզ է։
Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկայում Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ կրկին մարդկանց գլխում մշուշ ստեղծելու և կրկին նրանց շինծու խաղաղության պատրանքով խաբելու և շանտաժի ենթարկելու համար։
Հա՛, և մի բան էլ…հենց այն պահին, երբ Փաշինյանն ու Ալիևը հեռախոսով խոսում էին այն մասին, թե ինչ «լավ» բան է TRIPP-ը, Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը (կրկնում եմ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ) նյութ էր պատրաստել, որտեղ TRIPP-ը ներկայացվում էր որպես Սյունիքից «Արևմտյան Ադրբեջան» նախագծի մեկնարկի համատեքստում իրականացվող կարևորագույն նախագիծ։
Բա։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել Sun, 20 Sep 2026 19:30:04 +0400 Միացյալ Նահանգների Պետքարտուղար…

19 րոպե ago

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը Sun, 20 Sep 2026 19:26:20 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

22 րոպե ago

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 20 Sep 2026…

33 րոպե ago

Ստեղծում են Արհեստական բանականության ուժեր՝ Տիեզերական ուժերի նմանողությամբ

Ստեղծում են Արհեստական բանականության ուժեր՝ Տիեզերական ուժերի նմանողությամբ Sun, 20 Sep 2026 19:00:30 +0400 ԱՄՆ…

48 րոպե ago

Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում

Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Sun, 20 Sep 2026 18:45:21 +0400 Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում, որը…

1 ժամ ago

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ

Փորձում են կարգավորել Ուկրաինական հակամարտությունը․ ամերիկացի դիվանագետ Sun, 20 Sep 2026 18:30:02 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago