Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ

Mon, 10 Aug 2026 12:52:11 +0400


Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Արամի հետ համատեղ աշխատանքի ընթացքում անձամբ եմ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և մարդկային անզիջում որակների մեջ։ Նա այն մասնագետներից է, ում համար իրավունքի պաշտպանությունը սկզբունքային առաքելություն է։

Մի երկրում, որտեղ մարդիկ ենթարկվում են հետապնդումների քաղաքական հայացքների համար, որտեղ կան քաղբանտարկյալներ, իսկ ազգային ու հոգևոր արժեքները ստորադասվում են, ընդդիմադիր փոխխոսնակի դերը չափազանց պատասխանատու է։
Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և հայ ժողովրդի արժեքային համակարգը պաշտպանելու համար։ Վստահ եմ՝ նա իր ողջ փորձն ու էներգիան ծառայեցնելու է ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ։

Ռոբերտ Ամստերդամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Wed, 25 Nov 2026 19:38:39 +0400 Հայաստանում…

4 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Wed, 25 Nov 2026 19:36:33 +0400…

6 րոպե ago

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան Wed, 25 Nov 2026 19:33:02…

10 րոպե ago

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում Wed, 25 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում…

12 րոպե ago

«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան

«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե…

16 րոպե ago

«Արցախի էջը փակվա՞ծ է Ձեզ համար». Դերասան Մուրադ Նադիրյանը չի պատասխանում

«Արցախի էջը փակվա՞ծ է Ձեզ համար». Դերասան Մուրադ Նադիրյանը չի պատասխանում Wed, 25 Nov 2026…

17 րոպե ago