Արման Քալաշյանը շարունակում է ձմերուկ վաճառել․ նա կարգավիճակ չունի

Արման Քալաշյանը շարունակում է ձմերուկ վաճառել․ նա կարգավիճակ չունի

Mon, 10 Aug 2026 16:45:39 +0400


Իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի հրահրած սկանդալից հետո` երբ ծամոնի պես կպել էր ձմերուկ վաճառող քաղաքացուն եւ վիրավորում էր նրան` կարծիք հայտնելու համար, տեղեկացանք, որ իրավապահները կատարել են բլոգերի «հանձնարարությունը», ով վեճի ժամանակ սպառնում էր քաղաքացուն բանտ ուղարկել` «ժուժուների կամեռում նստացնել», եւ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էին նախաձեռնել: Վարույթի շրջանակներում ձմերուկ վաճառող երիտասարդը` Արման Քալաշյանը բերման էր ենթարկվել ու ձերբակալվել, ապա՝ ազատ արձակվել։ Թերեւս մեծ հանրային աղմուկից հետո Քննչական կոմիտեն որոշել է քրեական վարույթը «օդում կախված պահել»: Մենք տեղեկացանք, որ այս գործով չկա ոչ մեղադրյալ, ոչ էլ տուժող։

Քալաշյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կարգավիճակ չունի, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ ազատ արձակվել․ «Ոչ մի կարգավիճակ չունի այս պահին, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ վերջ։ Ոչ ոք կարգավիճակ չունի, ես մեղադրանք այստեղ չեմ տեսնում»։ Փաստաբանը ենթադրեց, որ ամենայն հավանականությամբ, իշխանական բլոգերն էլ հարցաքննված կլինի, բայց թե ինչ է ասել, ինչպես է ներկայացրել իրավիճակը, տեղյակ չէ։ Ի դեպ, ներկայացնելու կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ տեսագրված է եւ տեսանյութում հստակ երեւում են եւ Քալաշյանի, եւ սադրիչ բլոգերի գործողություններն ու խոսքերը:

Գրիգորյան նշեց նաեւ՝ Արման Քալաշյանը շարունակում է իր առօրյայով զբաղվել, նրա վրա ճնշում չկա․ «Բա ի՞նչ անի, էդ էրեխեքին ո՞վ պահի։ Չեմ կարծում՝ ինքը ճնշվող տղա է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թագավորը երդվել է խորհրդարանում

Թագավորը երդվել է խորհրդարանում Wed, 02 Sep 2026 01:00:41 +0400 Նորվեգիայի նոր թագավոր Հոքոն 8-րդը…

7 րոպե ago

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր Tue, 01 Sep 2026 23:46:00 +0400 Այն երկրների քաղաքացիները,…

1 ժամ ago

Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան Tue, 01 Sep 2026 23:31:02 +0400 Հայաստանը…

2 ժամ ago

Մահացել է աշխարհի առաջին լրագրող տիեզերագնացը

Մահացել է աշխարհի առաջին լրագրող տիեզերագնացը Tue, 01 Sep 2026 23:30:09 +0400 Մահացել է ճապոնացի…

2 ժամ ago

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը Tue, 01 Sep 2026 23:25:56 +0400…

2 ժամ ago

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Ուջանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է Tue, 01 Sep 2026 23:15:43 +0400…

2 ժամ ago