Վաղինակ Վարդանով․ «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք»

Վաղինակ Վարդանով․ «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք»

Tue, 11 Aug 2026 11:36:36 +0400


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովն անդրադարձել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգի իրականացման ընթացքին։

Վարդանովի գնահատմամբ՝ հայեցակարգի ընդունումից անցած ժամանակահատվածում դրա գործնական կյանքի կոչման ուղղությամբ բավարար և տեսանելի աշխատանք չի իրականացվել։ Նա նշել է, որ փաստաթուղթը հանրային դաշտում առավել հայտնի է «Ազգ-բանակ» գաղափարով։

Պատգամավորը նկատել է, որ մի շարք առաջատար պետություններ նախկինում բախվել են Հայաստանի ներկայիս խնդիրներին և կարողացել են դրանց դիմակայել՝ համապատասխան անվտանգության ու պաշտպանության հայեցակարգեր ներդնելով և հետևողականորեն կիրառելով։

Վարդանովը նաև անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի ելույթին, որի ընթացքում նշվել էր, որ հայեցակարգն արդեն ընդունված է, իսկ դրա իրագործման համար համապատասխան նախարարական հրամաններ կան։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ պաշտպանության ոլորտում փաստաթղթի ընդունումն ինքնին վերջնական նպատակ չէ։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ վերածվում է կոնկրետ գործողությունների, ինստիտուցիոնալ փոփոխությունների և երկրի պաշտպանունակության իրական բարձրացման։

Վարդանովը շեշտել է, որ վերջին տարիների ծանր կորուստները պետք է դաս լինեն, և պետությունն այլևս չպետք է սահմանափակվի օրենքների, որոշումների ու հրամանների ձևական ընդունմամբ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են հստակ, չափելի և գործնական արդյունքներ։

Պատգամավորը նաև ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, ուստի օրենսդիր մարմինը պետք է ակտիվորեն մասնակցի պաշտպանության և անվտանգության ոլորտի վերահսկման ու կարգավորման գործընթացներին։

Վարդանովը, անդրադառնալով Հայաստանի ռազմավարական խորության սահմանափակ հնարավորություններին և բարդ աշխարհաքաղաքական միջավայրին, ընդգծել է, որ երկրի համար սխալների գինը կարող է չափազանց բարձր լինել։

«Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք»,– եզրափակել է պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

8 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

23 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

36 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

53 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

1 ժամ ago