Ռուսաստանը «վերջնագիր» տվեց Հայաստանին․ նոր շրջադարձ

Ռուսաստանը «վերջնագիր» տվեց Հայաստանին․ նոր շրջադարձ

Tue, 11 Aug 2026 12:10:22 +0400


Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշի՝ համազգային հանրաքվե անցկացնի Եվրամիությանը միանալու համար կամ պահպանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը: Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը կքննարկվի դեկտեմբերին ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի վերաբերյալ կոչը մինչ այդ լսելի չդառնա, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն հետագա համապատասխան համատեղ քայլերը որոշելիս», – նշել է Գալուզինը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների` մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց կոնկրետ ամսաթիվ չի նշվում։

«Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարները պետք է զեկույց ներկայացնեն Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ–ի մասին 2014 թվականի մայիսի 29 – ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հավելենք, որ այս տարվա օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

4 ժամ ago

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400 Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ…

5 ժամ ago

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

5 ժամ ago

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400…

6 ժամ ago

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո Fri, 14 Aug 2026 23:09:48 +0400 Latest news from…

6 ժամ ago

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից Fri, 14 Aug 2026 23:00:01 +0400 Կյանքի…

6 ժամ ago