Շանը դանակահարող զինվորականը ձերբակալվել է

Շանը դանակահարող զինվորականը ձերբակալվել է

Tue, 11 Aug 2026 14:39:16 +0400


Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկ գիշերը Գորգիսյանի այգում թափառական շանը դանակահարող անձը ձերբակալվել է: «Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ «Հրապարակը» հայտնել էր դեպքի մասին, ինչպես նաեւ մանրամասներ էր ներկայացրել: Շանը հարվածող երիտասարդը զինվորական է, ապրում է վարձով, ունի 2 երեխաներ, որոնք, ի դեպ, սիրում են կենդանիներին: Շունը չափսերով մեծ է: Նա 2 հարված է ստացել դանակով՝ որովայնի եւ մեջքի շրջանում: Նա վիրահատվել է «Վետլայն» կլինիկայում, որտեղից տեղեկացնում են, որ ամեն ինչ բարեհաջող է անցել: Կենդանասերները ներկայում փնտրում են բարեգութ մեկին, ով գոնե մեկ ամսով իր վրա կվերցնի կենդանու հետվիրահատական խնամքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանը պարտվում է

Էրդողանը պարտվում է Tue, 11 Aug 2026 17:30:03 +0400 Թուրքական «YÖN» հետազոտական ընկերությունը հարցում է…

10 րոպե ago

«Կարմիր անձնագիր» դեռ ոչ ոք չի ստացել

«Կարմիր անձնագիր» դեռ ոչ ոք չի ստացել Tue, 11 Aug 2026 17:15:33 +0400 ՀՀ քաղաքացիները…

24 րոպե ago

Նրա թեկնածությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար

Նրա թեկնածությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար Tue, 11 Aug 2026 17:14:15 +0400 Ընդդիմադիր գործիչ…

26 րոպե ago

Ես Իրանի բանկիրն եմ․ Թրամփ

Ես Իրանի բանկիրն եմ․ Թրամփ Tue, 11 Aug 2026 17:00:17 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

40 րոպե ago

Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է

Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է Tue, 11 Aug 2026 16:45:34 +0400 Նախկին…

54 րոպե ago

Մահապատի՛ժ․ Ասադի վճիռը կայացված է

Մահապատի՛ժ․ Ասադի վճիռը կայացված է Tue, 11 Aug 2026 16:30:37 +0400 Սիրիայի նախկին նախագահ Բաշար…

1 ժամ ago