4 անչափահաս երեխա՝ 7-րդ հարկի բնակարանում մենակ. 14-ամյա աղջիկն է ստանձնել մոր դերը

4 անչափահաս երեխա՝ 7-րդ հարկի բնակարանում մենակ. 14-ամյա աղջիկն է ստանձնել մոր դերը

Tue, 11 Aug 2026 14:31:36 +0400


Փակ դռների ետևում, 7-րդ հարկի բնակարաններից մեկում, օրեր շարունակ ճակատագրի հոսանքին են թողնված անչափահաս երեխաներ։ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունը ահազանգեր է ստացել անհանգստացած քաղաքացիներից, ովքեր, ըստ իրենց փոխանցած տեղեկությունների, պնդում են, որ ընտանիքում տիրող վիճակը մտահոգիչ է։ Գյումրի քաղաքում ապրող այս ընտանիքի 5 երեխաներից ամենամեծը՝ 17 տարեկան, արդեն ամուսնացել է և հեռացել տնից։ Ըստ քաղաքացիների ահազանգերի՝ մայրը, պարբերաբար թողնելով մյուս 4 անչափահաս երեխաներին, մեկնում է քաղաքից՝ աշխատելու Հոկտեմբերյանում։

Արդյունքում՝ կրտսեր երեխաների խնամքն ու պատասխանատվությունը, ըստ բնակիչների, փաստացի մնացել է 14-ամյա դեռահաս աղջկա ուսերին։

Տեղում իրականացված հարցազրույցներն ու արձանագրված տվյալները ցույց են տալիս, որ տանը տիրում է հակասանիտարական ծանր վիճակ։ Երեխաներից մեկի հոր փոխանցմամբ՝ բնակարանը մշտապես կեղտոտ է, իսկ երեխաները զրկված են պատշաճ խնամքից։ Վիճակն այնքան մտահոգիչ է, որ ամենափոքր երեխայի մոտ նույնիսկ ոջիլներ են հայտնաբերվել։ Սա միայն սոցիալական ծանր պայմանների հարց չէ. սա երեխաների կյանքի, առողջության և անվտանգության անմիջական սպառնալիք է։
Մոտենում է սեպտեմբերը, և օրակարգային է դառնում կենսական մի հարց. երբ դպրոցական դասերը սկսվեն, ո՞վ է խնամելու փոքրիկներին, եթե նրանց «մայրությունը» անում է 14-ամյա դեռահասը։ Ինչպե՞ս է կազմակերպվելու երեխաների կրթության իրավունքի իրացումը, և արդյո՞ք պատկան մարմինները պատրաստվում են անհապաղ քայլեր ձեռնարկել նրանց անվտանգությունն ու պատշաճ խնամքն ապահովելու համար։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցի Գյումրու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի/խորհրդի անդամ Նելլիի հետ։ Վերջինս, սակայն, տեղի ունեցողը փորձեց ներկայացնել որպես սովորական իրավիճակ՝ նշելով, թե «սովորական, վատ ապրող ընտանիք են, ինչքան կարողանում՝ անում են»։ Նա հավելեց նաև, որ իրենք օգնել են այդ ընտանիքին, ինչով կարողացել են, և տեղեկացրեց, որ վաղը նախատեսված է նիստ, որտեղ քննարկվելու են ընտանիքին առնչվող հարցերը։

Ուստի հարց եմ ուղղում պատկան մարմիններին. արդյո՞ք 4 անչափահաս երեխաներին 7-րդ հարկում մենակ թողնելը, հակասանիտարական պայմաններն ու դեռահասի վրա խնամքը գցելը համարվում է «սովորական իրավիճակ»։ Մի՞թե սոցիալական աշխատողների և երեխաների պաշտպանության ծառայությունների գործառույթը սահմանափակվում է լոկ նիստեր գումարելով ու մասնակի օգնություն ցուցաբերելով, երբ երեխաների անվտանգությունը վտանգված է ԱՅՍՕՐ և ՀԻՄԱ։

Հրավիրում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի և Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների անհապաղ ուշադրությունը։

Երեխաներն ունեն անվտանգ, մաքուր և արժանապատիվ միջավայրում ապրելու ու մեծանալու անքակտելի իրավունք։ Սպասում եմ վաղվա նիստի կոնկրետ, գործնական արդյունքներին և հետևողական եմ լինելու այս հարցի լուծմանը։

Արամ Դավթյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

6 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

7 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

7 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

7 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago