Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Tue, 11 Aug 2026 14:54:53 +0400


Երևանում լքված նորածնին հայտնաբերած տղամարդը այցելել է հիվանդանոց՝ երեխային տեսնելու։

Նորածնի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով՝ նախօրեին բուժհաստատության ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածին է տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկը նշել է, որ երեխային անմիջապես զննել են, և նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչև 30 աստիճան, ինչը հատկապես կյանքի առաջին ժամերին վտանգավոր ցուցանիշ է։ Երեխայի մոտ արձանագրվել էր հիպոթերմիա։

Ջերջերյանի խոսքով՝ նման դեպքերում երեխային հնարավոր չէ միանգամից տաքացնել, քանի որ անհրաժեշտ է հետևել հատուկ բժշկական արձանագրությանը։

Ներկայում երեխայի ջերմաստիճանը կարգավորվել է և կազմում է 36.7 աստիճան։ Միաժամանակ նորածնի մոտ առկա է շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նա գտնվում է հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ հսկողության տակ։

Բժիշկը նաև անդրադարձել է երեխայի պորտալարին։ Նրա խոսքով՝ նորածնին հայտնաբերած անձինք արդեն կապել էին պորտալարը։

«Երբ երեխան հասել է կլինիկա, պորտալարը թանզիֆով արդեն կապված էր։ Մոտ 20-25 սանտիմետր երկարությամբ պորտալար էր պահպանվել»,- նշել է Ջերջերյանը։

Նրա գնահատմամբ՝ պորտալարի վիճակից հնարավոր է եզրակացնել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բժիշկը նշել է, որ պորտալարի թարմությունը վկայում է մոտ 3-5 ժամ առաջ տեղի ունեցած ծննդաբերության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը Thu, 13 Aug 2026 12:30:15 +0400 Պետդումայի…

2 րոպե ago

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը Thu, 13 Aug 2026 12:15:33…

17 րոպե ago

Զինծառայողի դի է հայտնաբերվել

Զինծառայողի դի է հայտնաբերվել Thu, 13 Aug 2026 12:15:24 +0400 Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ…

17 րոպե ago

Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ

Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ Thu, 13 Aug 2026 12:12:23 +0400 Վարչապետի որոշմամբ՝ քիչ առաջ Ալեն…

20 րոպե ago

Ինչ նոր պաշտոն կստանա Արմեն Գրիգորյանը

Ինչ նոր պաշտոն կստանա Արմեն Գրիգորյանը Thu, 13 Aug 2026 12:07:44 +0400 Ինչպես ավելի վաղ…

25 րոպե ago

Արմեն Գրիգորյանը հեռացավ

Արմեն Գրիգորյանը հեռացավ Thu, 13 Aug 2026 12:05:48 +0400 Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության…

26 րոպե ago