Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Լքված նորածնին գտած տղամարդը այցելել է հիվանդանոց. ինչ է հայտնի

Tue, 11 Aug 2026 14:54:53 +0400


Երևանում լքված նորածնին հայտնաբերած տղամարդը այցելել է հիվանդանոց՝ երեխային տեսնելու։

Նորածնի առողջական վիճակի մասին լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով՝ նախօրեին բուժհաստատության ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով նորածին է տեղափոխվել հիվանդանոց։

Բժիշկը նշել է, որ երեխային անմիջապես զննել են, և նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչև 30 աստիճան, ինչը հատկապես կյանքի առաջին ժամերին վտանգավոր ցուցանիշ է։ Երեխայի մոտ արձանագրվել էր հիպոթերմիա։

Ջերջերյանի խոսքով՝ նման դեպքերում երեխային հնարավոր չէ միանգամից տաքացնել, քանի որ անհրաժեշտ է հետևել հատուկ բժշկական արձանագրությանը։

Ներկայում երեխայի ջերմաստիճանը կարգավորվել է և կազմում է 36.7 աստիճան։ Միաժամանակ նորածնի մոտ առկա է շնչառական անբավարարություն, ինչի պատճառով նա գտնվում է հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ հսկողության տակ։

Բժիշկը նաև անդրադարձել է երեխայի պորտալարին։ Նրա խոսքով՝ նորածնին հայտնաբերած անձինք արդեն կապել էին պորտալարը։

«Երբ երեխան հասել է կլինիկա, պորտալարը թանզիֆով արդեն կապված էր։ Մոտ 20-25 սանտիմետր երկարությամբ պորտալար էր պահպանվել»,- նշել է Ջերջերյանը։

Նրա գնահատմամբ՝ պորտալարի վիճակից հնարավոր է եզրակացնել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բժիշկը նշել է, որ պորտալարի թարմությունը վկայում է մոտ 3-5 ժամ առաջ տեղի ունեցած ծննդաբերության մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի Wed, 12 Aug 2026 21:15:44 +0400 Օգոստոսի 6-ին…

11 րոպե ago

Էրդողանը՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի մասին

Էրդողանը՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի մասին Wed, 12 Aug 2026 21:00:45 +0400…

26 րոպե ago

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը Wed, 12 Aug 2026 20:45:52 +0400 Լոռեցիները երկար տարիներ…

40 րոպե ago

Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Wed, 12 Aug 2026…

50 րոպե ago

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ Wed, 12 Aug 2026 20:30:59 +0400…

55 րոպե ago

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Wed, 12 Aug 2026 20:26:30 +0400 Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի…

60 րոպե ago