Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է

Այսօրվա Ազգային ժողովը՝ նախկինի համեմատ, սարսափ ֆիլմ է

Tue, 11 Aug 2026 16:45:34 +0400


Նախկին Ազգային ժողովն այնքան էլ վտանգավոր չէր։ Վահագնը տեղից ելնում՝ քացու տակ էր տալիս ընդդիմադիրներին, նրանք էլ նրա ոտքն էին բռնում, որ մահացու չլինի։ Ոստիկանները հասնում ու Վահագնին էին պաշտպանում՝ նիստերի դահլիճից հանելով ընդդիմադիրներին։

ՔՊ-ն՝ ողջ թիմով ու իր պաշտպանյալներով, այնպիսի գրոհ էր կազմակերպում, որ ընդդիմադիր խմբակցությունները, շառից-փորձանքից հեռու, երբեմն նույնիսկ Ազգային ժողովի նիստերին չէին մասնակցում։

Ինչո՞ւ եմ ասում՝ նախկին Ազգային ժողովն այնքան էլ վտանգավոր չէր։ Որովհետև ամեն մեկն, ինչպես կար, իր դիմակով էր հանդես գալիս։ Այսօրվա Ազգային ժողովը նախկինի համեմատ սարսափ ֆիլմ է։

ՔՊ-ի ողջ թիմը դիմակով է։ Իմ կարծիքով՝ հրահանգ է իջեցվել՝ ընդդիմադիրներին ոչ թե կոշտ, այլ «փափուկ ուժով» չեզոքացնելու։
Ազգային ժողովի բեմահարթակին նստածները՝ այսպես ասած, ղեկավար կազմը, աղավնու փետուրներ է կպցրել ուսերին ու ղունղունում է։

Երբեմն մարդու մտքով անցնում է՝ Վահագն Ալեքսանյանի կամ Չախոյանի փետուրները պոկես ու տեսնես՝ տակը ի՞նչ կա։ Կամ թուրքական բանակցությունների «գիտակ» Ռուբինյանի փետուրների տակից փորձես նրա իրական դեմքը տեսնել, որը, ի դեպ, շատ հաճախ ինքն իրեն բացահայտում է։

Չնայած դրա կարիքը առանձնապես չկա։ Վահագնն ու Չախոյանն այնպես են նախահարձակ լինում, որ փետուրների մի մասը ինքն իրեն է պոկվում, ու տակից երևում է իշխանության ողջ թշվառությունն ու «պերճանքը»։
Ընդդիմությունը, կարծում եմ, պատրաստ պիտի լինի այս դիմակահանդեսին։

Այդպիսի թավշյա դիմակահանդես մեկ էլ եղել է 2018-ին։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ՝ թավշյա ձեռքերը բարձրացրած, հղի կանանց, սեռական փոքրամասնությունների, երեխեքի, «կալյասկաների», կաթի շշերի ու սոսկաների ուղեկցությամբ։
Սա նույն տեսարանի արդեն զարգացած տարբերակն է։ Ձեռքերը վեր բարձրացրած եկան ու այդ նույն ձեռքերով «մեզ կերան»։
Այս անգամ, գոնե, չխաբվեք ու աղավնու տեղ չընդունեք նրանց։
Անգղային երամի գրոհ է՝ աղավնու փետուրներով։

Տեսեք՝ արդեն խմբովի սկսել են քրքրել Էդգար Ղազարյանին։ Դե նրանց «պալոժ չէ», որ մեկը չի հավատում՝ աղավնի լինելու նրանց պատմությանը։ Պետք է ոչնչացնեն։

Աղավնու փետուրներ են հագել, բայց պահվածքից վաղուց արդեն պարզ է՝ ինչ թռչունների հետ գործ ունենք։ Ուրեմն ընդդիմությունը թող չփորձի նրանց աղավնի դարձնել, իսկ հասարակությունն էլ թող չխաբվի այդ փետուրներին։
Սա աղավնու թռիչք չէ։ Անգղային երամի գրոհ է՝ աղավնու փետուրներով։ Իսկ դիմակահանդեսի ժամանակ ամենակարևորը ոչ թե դիմակին հավատալն է, այլ՝ իմանալը, թե ով է կանգնած դրա տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը Thu, 13 Aug 2026 12:30:15 +0400 Պետդումայի…

2 րոպե ago

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը Thu, 13 Aug 2026 12:15:33…

17 րոպե ago

Զինծառայողի դի է հայտնաբերվել

Զինծառայողի դի է հայտնաբերվել Thu, 13 Aug 2026 12:15:24 +0400 Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ…

17 րոպե ago

Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ

Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ Thu, 13 Aug 2026 12:12:23 +0400 Վարչապետի որոշմամբ՝ քիչ առաջ Ալեն…

20 րոպե ago

Ինչ նոր պաշտոն կստանա Արմեն Գրիգորյանը

Ինչ նոր պաշտոն կստանա Արմեն Գրիգորյանը Thu, 13 Aug 2026 12:07:44 +0400 Ինչպես ավելի վաղ…

25 րոպե ago

Արմեն Գրիգորյանը հեռացավ

Արմեն Գրիգորյանը հեռացավ Thu, 13 Aug 2026 12:05:48 +0400 Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության…

27 րոպե ago