«Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» հետ այսօրվա խաղի մասին

«Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» հետ այսօրվա խաղի մասին

Tue, 11 Aug 2026 20:15:48 +0400


Գրել էինք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում այսօր՝ օգոստոսի 11-ին, «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի Սլովենիայի «Ցելյեի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։

Թիմերի միջև առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով, ինչի շնորհիվ հայկական ակումբը պատասխան հանդիպումից առաջ առավելություն ունի։

«Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելոսը նշել է, որ թիմը խաղին մոտենում է հաղթելու հստակ նպատակով։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստները ցանկանում են կարևորագույն հանդիպումների միջոցով պատմական արդյունքի հասնել ինչպես ակումբի, այնպես էլ քաղաքի ու սլովենական ֆուտբոլի համար։

Մարզիչը նաև ընդգծել է, որ թիմը վերջին հանդիպումներում աստիճանաբար բարելավում է իր խաղը, այդ թվում՝ պաշտպանական գործողությունները։ Կամպելոսի գնահատմամբ՝ երկու գնդակի առավելությամբ ցանկացած հաղթանակ թիմի համար ցանկալի արդյունք կլինի։

«Ցելյեի» գլխավոր մարզիչը միաժամանակ շեշտել է, որ վաղ գոլը կարող է նպաստել թիմի առաջադրանքի կատարմանը, սակայն ամբողջ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է պահպանել կենտրոնացվածությունն ու կարգապահությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը

«Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Thu, 03 Sep 2026 08:45:36 +0400 Բիշքեկում սեպտեմբերի 2-ին…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում Thu, 03 Sep 2026…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին

«Հրապարակ»․ Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին Thu, 03 Sep 2026 08:30:00 +0400 Հոկտեմբերի 25-ին կկայանան…

30 րոպե ago

«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան

«Հրապարակ»․ 150 թուրք է ժամանել Երեւան Thu, 03 Sep 2026 08:20:27 +0400 Մեր տեղեկություններով՝ այս…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները Thu, 03 Sep 2026 08:20:03 +0400 Երեկ հայտնի դարձավ,…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով Thu, 03 Sep 2026 08:15:10 +0400 Նախորդ ամիս «Երեւանի պետական…

44 րոպե ago