«Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը

«Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը

Thu, 03 Sep 2026 08:45:36 +0400


Բիշքեկում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իշխանական թիմը կրկին երկու բեւեռի է բաժանվել․ այսպես կոչված, արեւմտամետ, իրականում՝ սորոսական հատվածը ցնծում է Փաշինյանի հերթական «խրոխտ» պատասխաններից, փոքրիշատե առողջ բանականություն ունեցողները, մինչդեռ, սարսափի մեջ են` սպասում են ցավոտ հարվածների։

Հանդիպման թեման կրկին Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցն էր, Պուտինը հերթական անգամ պնդեց եւ կարծես վերջնագիր ներկայացրեց՝ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, ընդ որում` համաժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է ընտրի իր հետագա ճանապարհը` դեպի ԵՄ է գնում, թե մնում է ԵԱՏՄ կազմակերպությունում, քանի որ երկուսի համատեղումն անհնար է։

«Հայաստանի՝ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է գործող կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն»,- ասել է Պուտինը Փաշինյանին՝ անդրադառնալով մեկուկես տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքին, որն ազդարարում է Երեւանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը: Նման պահանջ Պուտինը դրել էր դեռ տեւական ժամանակ առաջ, ինչին Փաշինյանի կողմից հնչել էր գրեթե նույն պատասխանը, որ երբ ժամանակը գա, մենք կկայացնենք մեր որոշումը, լինի հանրաքվեի միջոցով, թե՝ ոչ, բայց այս պահին ժամանակը դեռ չի եկել։ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որեւէ պարտավորություն. «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի»:

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո իշխող թիմը, արդեն նշեցինք, կրկին ալեկոծվել է, արեւմտամետները կարծում են, որ Փաշինյանը պետք է շարունակի «ոտքը գազին դնել»՝ անտեսելով տնտեսական խնդիրները եւ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները` Հայաստանից տարբեր ապրանքների արտահանման մասով, ինչը լուրջ հարված է հասցրել հայ տնտեսվարողներին: Ի դեպ, վերջին հանդիպմանը եւս Պուտինը հիշեցրեց հայկական շուկայի՝ Ռուսաստանից կախվածության մասին։ Բայց այս թեւում կարծում են, որ ՌԴ-ն այլ սանկցիաների չի գնա, եւ Պուտինի «հաթաթաներն» ընդամենը նպատակ ունեն ԹՐԻՓՓ-ի գործընթացից որոշակի զիջումներ կորզելու, հակառակ դեպքում նոր սանկցիաներ կսահմանվեին դեռ նախորդ հանդիպումից հետո։

Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների էությունը հասկացող իշխանականները, ըստ մեր աղբյուրի, սարսափած են Պուտինի վերջնագրից, մանավանդ` Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին սպառնալիքից: Նրանց կարծիքով, դա նշանակում է ազատություն տալ Թուրքիայի ձեռքերին, այդ ռազմաբազան վահանի դեր է կատարել Հայաստանի համար։ Նրանք կարծում են, որ ամենասեղմ ժամկետներում՝ մինչեւ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցը, Հայաստանի խորհրդարանը պետք է ընդունի նոր օրենք, որով չեղարկվի ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին ոչ կենսունակ եւ արկածախնդիր օրենքը։ Ի դեպ, այս օրենքը Հռոմի ստատուտի նմանակն է, երբ իրական արդյունքների փոխարեն դիվանագիտական խնդիրներ է միայն հարուցում։
Հայաստանի խորհրդարանը, հիշեցնենք, 2025 թ. մարտին է ընդունել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Այն ժամանակ Երեւանն ընդգծում էր, որ փաստաթուղթը չի նշանակում ավտոմատ անդամակցություն, դրա համար պահանջվում է պաշտոնական հայտ, թեկնածուի կարգավիճակի ստացում, ԵՄ երկրների համաձայնություն եւ Հայաստանի քաղաքացիների որոշում։
Հիշեցնենք նաեւ, որ Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպումից հետո դիվանագիտական խողովակներով ՀՀ իշխանական էլիտային զգուշացրել էին, որ եթե չկողմնորոշվեն ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցում, հաջորդ հարվածը լինելու են ՌԴ-ում ապրող միգրանտների վերադարձը, օդային սահմանը փակելը եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան

«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան Thu, 03 Sep 2026 09:30:08 +0400 «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի…

10 րոպե ago

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը

Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել․ ո՞րն է պատճառը Thu, 03…

17 րոպե ago

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը գրքում անկեղծորեն պատմել է այն ամենի մասին, ինչ արել են

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը գրքում անկեղծորեն պատմել է այն ամենի մասին, ինչ արել են Thu, 03…

25 րոպե ago

Գագիկ Խաչատրյան, այցելություն Եռաբլուր․ ինչն է եղել մեդիայի ուշադրության կենտրոնում

Գագիկ Խաչատրյան, այցելություն Եռաբլուր․ ինչն է եղել մեդիայի ուշադրության կենտրոնում Thu, 03 Sep 2026 09:07:45…

32 րոպե ago

Սկսել ենք հետ գլորվել

Սկսել ենք հետ գլորվել Thu, 03 Sep 2026 09:00:16 +0400 Ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետությունը 2001-ին…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում Thu, 03 Sep 2026…

1 ժամ ago