«Հրապարակ»․ ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել

«Հրապարակ»․ ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել

Wed, 12 Aug 2026 08:15:23 +0400


ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ԱԺ նախագահի «լյուբիմչիկները», օրինակ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։ Հիմա կազմը կփոխվի, չնայած ՔՊ մեր աղբյուրները նշում են, որ դեռ չգիտեն, թե ովքեր են արժանացել Ռուբինյանի սիրուն` հնարավոր է ինքնահավան Ռուբինյանն առհասարակ ֆավորիտներ չունենա: Նա ո՛չ ընկերներ ունի, ո՛չ մեծ շրջապատ, ո՛չ հարաբերություններ կառուցելու մեծ ցանկություն։ Թիմում, սակայն, նկատել են, որ Ալեն Սիմոնյանի «լյուբիմչիկների» նկատմամբ ակնհայտ ոչ դրական վերաբերմունք ունի, իսկ Արուսյակ Ջուլհակյանին անգամ հրապարակավ խայթում է, երբ տիկինը, խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, գերազանցում է ելույթների համար սահմանված ժամանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն

ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն Wed, 02 Sep 2026 22:30:20 +0400…

12 րոպե ago

ԽՍՀՄ-ի համեմատ ոռոգելի հողերը 3 անգամ նվազել են

ԽՍՀՄ-ի համեմատ ոռոգելի հողերը 3 անգամ նվազել են Wed, 02 Sep 2026 22:15:19 +0400 Տավուշի…

27 րոպե ago

Որոնում են սողանքի տակ մնացած ոսկով լի չհրկիզվող պահարանները

Որոնում են սողանքի տակ մնացած ոսկով լի չհրկիզվող պահարանները Wed, 02 Sep 2026 22:00:23 +0400…

42 րոպե ago

Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները

Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները Wed,…

57 րոպե ago

Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից

Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից Wed, 02 Sep 2026 21:43:48 +0400 Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի…

59 րոպե ago