Մեծահասակները կարող են վատ ապրել, քաղցած ու անուս լինել, երեխաները` ոչ

Մեծահասակները կարող են վատ ապրել, քաղցած ու անուս լինել, երեխաները` ոչ

Wed, 12 Aug 2026 09:00:20 +0400


Իրադարձություններ կան, որ ոչ մեկին անտարբեր չեն թողնում: Երեկ տեղեկացանք, որ մայրն իր նոր ծննդաբերած երեխային փաթաթել է շորի մեջ, դրել փողոցում ու հեռացել: Նման պատմություններ երբեմն ֆիլմերում կամ գրքերում ենք հանդիպել: Հայ մարդիկ իրենց մանուկներին փողոցում չեն թողնում, գոնե այդ մասին են հուշում մեր պատմական հիշողությունն ու գենետիկ կոդը: Պարզվեց, այս պատկերացումները հնացած են` երբեմն թողնում են, եւ նման անընդունելի երեւույթներն այլեւս մեզանում եզակի չեն:

Ահա՝ տեղեկանում ենք, որ մանկահասակ երեխաները սեռական բռնության են ենթարկվել: Եվ դա եւս եզակի դեպք չէ` անգամ սեփական ծնողների, խորթ հայրերի, հարազատների կողմից բռնության ենթարկվելու դեպքեր են երբեմն արձանագրվում: Երեկ մեր գյումրեցի գործընկերներից մեկը մի ընտանիքի պատմություն էր ներկայացրել, որտեղ 5 երեխա կա ընտանիքում. 17 տարեկանն ամուսնացել հեռացել է (հավանաբար` գլուխն ազատել, փախել է), մանկահասակ երեք երեխաները մնացել են չորրորդի` 14-ամյա քրոջ խնամքին, քանի որ մայրն այլ քաղաք է մեկնում` աշխատելու: Տունը բարձիթողի վիճակում է, երեխաները սոված են, կեղտոտ եւ 7-րդ հարկի բնակարանում փակված: Իսկ Գյումրու համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի աշխատողը փոխանակ այս երեխաների կյանքով հետաքրքրվի եւ պետության անունից նրանց մասին հոգ տանի, ասում է. «Սովորական, վատ ապրող ընտանիք է»: Այսինքն, նման ընտանիքներ` ինչքան ուզեք:

Ինչ ասես, լսել ենք այս տարիներին` է՛լ ծեծի միջոցով երեխային սպանելու դեպքի մասին, է՛լ կնոջը դավաճանության մեջ կասկածելու պատճառով երեխային խեղդամահ անելու, է՛լ երեխաներին սեռական շահագործման ենթարկելով եւ տեսանյութեր նկարահանելով գումար աշխատելու: Բայց հասարակության հոգեվիճակը, բարոյականությունը, երկրում օրենքների կիրառման աստիճանն ամենից շատ բացահայտվում է հենց երեխաների նկատմամբ վերաբերմունքի, նրանց իրավունքների պաշտպանության մակարդակից: Եթե գեթ մեկ երեխա կա, որը քաղցած է, հագուստ չունի, դպրոց չի գնում, բռնության է ենթարկվում, ուրեմն այդ երկրում պետությունը, պետական կառույցները վատ են աշխատում: Ուրեմն հասարակությունն անտարբեր է: Ուրեմն մանկավարժներն ու դպրոցը, խնամակալության եւ հոգաբարձության կառույցները, սոցիալական ծառայողները, իրավապահները չեն կատարում իրենց պարտականությունները:

Մեծահասակները կարող են վատ ապրել, քաղցած ու անուս լինել, տուն եւ աշխատանք չունենալ, բայց երեխաների մասին պետությունն ու հանրությունը պարտավոր են հոգ տանել: Հարեւանը, ուսուցիչը, ունեւոր մարդիկ, պետական կառույցները պարտավոր են անուշադրության չմատնել իրենց կողքին մեծացող երեխաներին, այնպես անել, որ ոչ մի երեխայի իրավունքները ոտնահարված չլինեն, ոչ մի երեխա կրթական համակարգից դուրս չմնա, քաղցած ու անօթեւան չլինի, նույնիսկ եթե նրա բախտը չի բերել, եւ նա ծնվել է անապահով, անկիրթ, հանցագործ, փնթի մարդկանց միջավայրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացները ինքնաթիռ չեն նստել, Ուկրաինա են մեկնել գնացքով

ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացները ինքնաթիռ չեն նստել, Ուկրաինա են մեկնել գնացքով Sun, 06…

15 րոպե ago

Ինքնաթիռ է կործանվել․ երեխաներ են զոհվել

Ինքնաթիռ է կործանվել․ երեխաներ են զոհվել Sun, 06 Sep 2026 16:45:45 +0400 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի…

30 րոպե ago

ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg

ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Sun, 06 Sep 2026 16:30:16 +0400 ԱՄՆ նախագահի հատուկ…

45 րոպե ago

Իշխանական լափամանից չկտրվելու մտայնությունը

Իշխանական լափամանից չկտրվելու մտայնությունը Sun, 06 Sep 2026 16:15:01 +0400 Հետաքրքիր է, երբ կաթողիկոսը որևէ…

1 ժամ ago

Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. կենդանակերպի 4 նշանի առաջիկա շաբաթում հաջողություն է սպասվում

Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. կենդանակերպի 4 նշանի առաջիկա շաբաթում հաջողություն է սպասվում Sun, 06 Sep…

1 ժամ ago

Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Sun, 06 Sep 2026 15:45:21 +0400 Հայաստանի Հանրապետության…

2 ժամ ago