Ապօրինի գույքի բռնագանձմանը կողմ ենք, քաղաքական բռնագանձմանը՝ ոչ

Ապօրինի գույքի բռնագանձմանը կողմ ենք, քաղաքական բռնագանձմանը՝ ոչ

Wed, 12 Aug 2026 11:26:34 +0400


ԱԺ-ում ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտին՝ ընդգծելով, որ իր և խմբակցության վերաբերմունքն այդ գաղափարի նկատմամբ դրական է։

Նրա խոսքով՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը լայնորեն կիրառվող պրակտիկա է զարգացած երկրներում, սակայն առանցքային հարցը դրա իրականացման մեթոդներն են։

«Այո, պետությունից թալանելն աններելի է, և թալանված յուրաքանչյուր կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս գաղափարի կրողն ենք և պետք է նպաստենք դրա իրագործմանը, բայց դա չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է պատգամավորը։

Հարությունյանի համոզմամբ՝ գործընթացը պետք է իրականացվի բացառապես իրավական մեխանիզմներով։ Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները բազմաթիվ քննադատությունների տեղիք են տալիս։

Անդրադառնալով դատական համակարգին՝ ընդդիմադիր պատգամավորը քննադատել է նաև իշխանությունների վերաբերմունքը դատարանների և դատավորների նկատմամբ։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն նախկինում շրջափակել է դատարանները և նշանակել իր նախընտրած դատավորներին։

Հարությունյանի պնդմամբ՝ դատական համակարգը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից, իսկ իշխանության հետ չհամագործակցող դատավորները տարբեր ճնշումների են ենթարկվում։ Նա մասնավորապես նշել է, որ նման դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում, որոնք կարող են ավարտվել նրանց լիազորությունների դադարեցմամբ։

Պատգամավորը նաև պնդել է, որ հատկապես Վարչական դատարանում որոշ դատավորներ ծանրաբեռնվում են մեծաքանակ գործերով, ինչը, նրա գնահատմամբ, հետագայում կարող է օգտագործվել նրանց նկատմամբ կարգապահական գործընթացներ նախաձեռնելու և պաշտոնից հեռացնելու նպատակով։

Ելույթի ավարտին Հարությունյանը ողջունել է, իր բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալներին՝ նշելով, որ իր բազմամյա փաստաբանական գործունեության ընթացքում Հայաստանում երբևէ չի հանդիպել քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների նման մեծ թվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկի

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկի…

7 րոպե ago

Անհեթեթ հրաժարական

Անհեթեթ հրաժարական Fri, 27 Nov 2026 18:45:02 +0400 Ինչքան Փաշինյանի իշխանության գալն էր անհեթեթ, նույնքան…

14 րոպե ago

Ռուս-Ուկրաինական կարգավորման 2 սցենար է քննարկվում

Ռուս-Ուկրաինական կարգավորման 2 սցենար է քննարկվում Fri, 27 Nov 2026 18:30:31 +0400 ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինական…

28 րոպե ago

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Fri, 27 Nov 2026 18:20:51 +0400 Մասիսի ՏԻՄ ընտրություններից երկու օր…

38 րոպե ago

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները Fri, 27 Nov 2026 18:19:19 +0400…

40 րոպե ago

Նոր` ասիակենտրոն աշխարհ է ձեւավորվում, Հայաստանը պետք է արագ գտնի իր տեղը

Նոր` ասիակենտրոն աշխարհ է ձեւավորվում, Հայաստանը պետք է արագ գտնի իր տեղը Fri, 27 Nov…

44 րոպե ago