«Հրապարակ». Փողոցային առեւտրի դեմ պայքարի շոու արեցին

«Հրապարակ». Փողոցային առեւտրի դեմ պայքարի շոու արեցին

Wed, 12 Aug 2026 12:45:43 +0400


Հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հուլիսի 25-ին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Ավան եւ Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված եւ ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով ապրանքների առգրավման գործընթաց: Ավան վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաեւ՝ 300 հատ ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։

2025թ․ հունիսի 30-ին էլ Ավանում, «Երեւան սիթի» սուպերմարկետի դիմաց ապօրինի առեւտրի կետերն ավերեցին, դրանցում վաճառվող միրգն ու բանջարեղենը թափեցին բեռնատարները, սակայն որոշ ժամանակ անց նույն տեղում փողոցային առեւտուրը նորից ծաղկեց։ 2026թ․ օգոստոսի 11-ի դրությամբ Ավանում, «Երեւան սիթի» սուպերմարկետի դեմ-դիմաց փողոցային առեւտուրը ծաղկում է, որոշ տեղերում այն խանգարում է հետիոտների ազատ անցուդարձին, հակահիգիենիկ է, քաղաքի տեսքն է փչացնում, բայց դրա դեմ պայքարն արդյունավետ չէ, քանի որ մարդիկ ապրուստի այլ միջոց չունեն, քան փողոցներում սննդի վերավաճառքից ստացվող այդ մի քանի դրամը, որով գոյատեւում են։ Փաստորեն, այս անգամ էլ Երեւանի քաղաքապետարանը փողոցային առեւտրի դեմ պայքարի հերթական շոուն արեց, եւ ամեն ինչ վերադարձավ ելման դրություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թելադրվում են դրսից

Թելադրվում են դրսից Fri, 25 Sep 2026 00:27:44 +0400 Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր…

3 ժամ ago

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը

Դարձել են ավտոմեքենաների ամենախոշոր մատակարարը Thu, 24 Sep 2026 23:55:12 +0400 Չինաստանն առաջին անգամ դարձել…

4 ժամ ago

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան

«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Thu, 24…

4 ժամ ago

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ

Հայտնի դերասանի որդին կխաղա «Հարի Փոթերի» նոր էկրանավորման մեջ Thu, 24 Sep 2026 23:45:08 +0400…

4 ժամ ago

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Thu, 24 Sep 2026 23:44:04 +0400 Վթարային ջրանջատում…

4 ժամ ago

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար

Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար Thu, 24 Sep 2026 23:30:39 +0400 Սինգապուրում…

4 ժամ ago