Թելադրվում են դրսից

Թելադրվում են դրսից

Fri, 25 Sep 2026 00:27:44 +0400


Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները շատ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը` Հայաստանում և Հայաստանից դուրս, մերժել է իրենց հակաեկեղեցական արշավը ու դա բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով փորձել է հասկացնել իրենց: Դրա ապացույցը ոչ միայն վերջին մեկ տարվա հակաեկեղեցական զազրելի արշավին հայ մարդկանց ռեակցիան է, այլ նաև այն, որ հենց իրենք նախընտրական փուլում հրաժարվեցին այդ քայլերից ու մի հեռու դարակում փակեցին կաթողիկոսին գահընկեց անելու և եկեղեցին «բարեփոխելու» իրենց ծրագիրը, որ չնվազեցնեն իրենց վերարտադրվելու շանսերը…ու դրա մասին հիշեցին միայն այսօր:

Ճիշտ է` եկեղեցու առաջնորդին փոխելու հիվանդ գաղափարը տեղ էր գտել նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում, բայց ո՞վ չգիտի, որ այդ ծրագրերը ոչ ընթերցվում են, ոչ էլ որեւէ դերակատարություն ունեն ընտրությունների ելքի հարցում: Իսկ այդ թեզն էլ` ծրագիր կոչվող բյուլետենում գրվել էր մի նպատակով, որ այսօր հայտարարեն, թե ընտրողից քվե են ստացել այդ ծրագրով, ժողովուրդը կողմ է այդ ծրագրի կետերին եւ դրանց իրականացումն այսօր օրինաչափ է:

Միանգամայն պարզ է, որ այս իշխանությունների կողմից իրականացվող նենգ, հակահայ, հակազգային քայլերը թելադրվում են դրսից եւ պայմանավորվածություններն էլ ձեռք են բերվում փակ դռների ետեւում:
Ո՞վ գիտի, թե Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ինչ նոր խոստումներ է տվել այդ անձնավորությունը եւ ինչ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել` ընդդեմ հայ ժողովրդի:
Մեր թշնամիները ոչ մի վայրկյան չեն քնում, չեն հապաղում, ժամանակ չեն կորցնում եւ թույլ չեն տալիս, որ մենք ուշքի գանք: Եթե Հայաստանում իշխանություն փոխվի, հայ ժողովուրդը սկսի բուժել իր վերքերը, գոնե մի փոքր գլուխը բարձրացնի, իրականության աչքերին նայի, հասկանա, թե ինչ է կատարվում և մեզ ուր է տանում այս իշխանությունը, անհնար է, որ ամբողջ ուժով չպայքարի դրա դեմ:
Եթե հայ հասարակությունը սկսի վերագտնել իր կամքն ու արժանապատվությունը, հասկանա, որտեղից են գալիս վտանգները և գիտակցի, թե ինչ է առջևում սպասվում, կփորձի կասեցնել թշնամու այս հաղթարշավը, դա է պատճառը, որ նրանք երկաթը տաք-տաք են ծեծում` օգտվելով մեր հասարակության ընկճվածությունից, այս իշխանությունների ագրեսիվ քարոզչության ու մանիպուլյացիաների արդյունքում ծնված շփոթից, հենց իր` Փաշինյանի գոյությունից:
Եվ փորձում են ստանալ առավելագույնը` նրանց չի բավարարում Արցախի զավթումն ու 200 ք/ կմ մեր տարածքից գրավելը, Բաքվում մեր գերիներին պահելու- դատելու միջոցով հայ ժողովրդին նվաստացնելը, նրանք ավելին են ուզում: Ուզում են Հայաստանը դարձնել ադրբեջանական մարզ եւ դրան խանգարող խոչընդոտներն են հիմա վերացնում` եկեղեցի, Սահմանադրություն, սփյուռք, ընդդիմություն, պատմական հիշողություն, ազատ մտածողություն, քննադատական միտք…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

4 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

4 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

4 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

4 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

5 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

5 ժամ ago