«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին

Wed, 12 Aug 2026 12:58:04 +0400


Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Տարիների ընթացքում «Գութան» փառատոնը դարձել է ազգային երգարվեստի և պարարվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և սփյուռքի լավագույն խմբերին ու արվեստագետներին և ներկայացնելով հայկական աշխարհի՝ ամբողջական Հայաստանի տարբեր հատվածների երգն ու պարը՝ Կիլիկիայից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Լոռի, ինչպես նաև Հայաստանի տարբեր գավառների և պատմական շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 26 խումբ՝ բեմում հանդես կգան ավելի քան 500 մասնակից-արտիստներ։
Փառատոնի ամենատպավորիչ և խորհրդանշական դրվագներից է բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները հանդես են գալիս միասնական կատարմամբ։ Ազգային տարազներով հարյուրավոր արտիստներ ստեղծում են բացառիկ տեսարան՝ բեմը վերածելով հայկական կենդանի գորգի, որը խորհրդանշում է հայկական մշակույթի միասնականությունն ու հարատևությունը։
Այս տարվա մասնակիցներն են՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վան», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մենք», «Սեբաստացիներ», «Հրայրք», «Ծովակ», «Նաիրի», «Մարաթուկցիներ», «Դարե», «Տավրոս», «Արծափ», «Անդոկ», «Դիզակ», «Տարերք», «Ծիլք», ինչպես նաև սփյուռքը ներկայացնող «Զարկ»(Ռոստով), «Նժդեհ» (Մոսկվա), «Կայծ» (Մոսկվա), «Արմատ» (Բելգորոդ) և «Խոյակ» (Մյունխեն) խմբերը։

Փառատոնի հիմնական նպատակն է պահպանել, հանրահռչակել և առավել ճանաչելի դարձնել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը։
Փառատոնի հիմնարար սկզբունքներն են՝
• ազգային երգերի և պարերի ներկայացումը դրանց բնօրինակ և ավանդական ձևով՝ առանց ժամանակակից մշակումների,
• բացառապես հայկական ազգային նվագարանների կիրառումը։
«Գութան» փառատոնի շրջանակում ստեղծվում և ցուցադրվում են նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացնում են հայկական երգի և պարի նշանավոր ներկայացուցիչների կյանքը, գործունեությունը և նրանց թողած հարուստ մշակութային ժառանգությունը։
Ամեն տարի փառատոնն անցկացվում է Երևանում՝ բաց երկնքի տակ։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս այն տեղի կունենա Գաֆէսճյան քանդակների պարտեզում։
Միջոցառման անվճար ձևաչափը հնարավորություն է տալիս հասարակության լայն շրջանակներին, ինչպես նաև Հայաստան այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին անմիջականորեն հաղորդակից դառնալու հայկական մշակույթին և բացահայտելու ազգային երգի ու պարի անաղարտ ավանդույթները։
Փառատոնի կարևոր բաղադրիչներից են նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները, որոնք անցկացվում են Երևանի վարչական շրջաններում և Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներում։
Տարիների ընթացքում «Գութան» փառատոնն իրականացվել է նաև Արցախում և Տավուշում՝ նպաստելով ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոն
Նախագահ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Արսեն Գրիգորյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Sat, 26 Sep 2026 10:00:04…

9 րոպե ago

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում Sat, 26 Sep 2026 09:45:58 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել Sat,…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք Sat, 26 Sep 2026 09:15:24 +0400…

54 րոպե ago

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400 Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար Sat, 26 Sep 2026 08:45:24 +0400 Իրավապահները…

1 ժամ ago