Երբ ճանճը դուրս է գալիս տանկի դեմ

Երբ ճանճը դուրս է գալիս տանկի դեմ

Wed, 12 Aug 2026 15:15:23 +0400


Ճիշտ բան է, որ երբ մարդ մեկին քննադատում է, պիտի նայի՝ ինքը այդ մարդու հետ նույն աստիճանի՞ վրա է կանգնած։ Ինքը այդ իրավունքը ունի՞։

Ներողություն եմ խնդրում «Կիսաբաց լուսամուտներ»-ում երբեմնի աշխատած մասնագետներից, որոնք ցանկացել են ինչ-որ կերպ օգնել կյանքի խորխորատներում հայտնված անօգնական մարդկանց, բայց պիտի ասեմ։

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Կիսաբաց լուսամուտների» սցենարիստն է եղել, այսինքն՝ ինքն է պատրաստել մատուցվող նյութը։ Դա վատ բան չէ՝ նյութեր պատրաստել մարդուց խռոված կնոջ, սկեսուրից դժգոհ հարսի, կնոջը դավաճանած ամուսնու և նման մարդկանց պատմությունների համար։

Վատն այն է, որ նա ու նրա նման շատերը հայտնվել են Ազգային ժողովում։ Ու նրանց թվում է, թե իրենց ողջ ազգուտակը Ազգային ժողովում տեղավորելուց ու «տեղը պնդացնելուց» հետո կարող են նույն սցենարը գրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին ու ներկայացնել ողջ հայությանը։

Կարող են նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ասել՝ «մենք նրան Կաթողիկոս չենք ճանաչում» և հայտարարել, թե պետք է նրան գահից հեռացնել։
Ո՞վ է այդ «մենք»-ը։

ՔՊ-ում նոր «Կիսաբաց լուսամուտնե՞ր» են բացվել, որ 2018-ի ոճով դըմփ-դըմփ-հու են անում, երբ Գարեգին Բ-ի անունն են տալիս։
Ձեռքներդ օդ բարձրացրիք ու դըմփ-դըմփ-հու-ով Նիկոլ կապեցիք մեր ջանին, հիմա ի՞նչ եք ուզում։ Բայց մի բան պիտի հասկանալ. Կաթողիկոսը ձեր հերթական քաղաքական ընդդիմախոսը չէ, որ Ազգային ժողովի ամբիոնից նրան գնահատեք, «չճանաչեք», դատեք ու որոշեք՝ ով պիտի նստի Մայր Աթոռի գահին։ Եկեղեցու Գահը ձեր կուսակցական ցուցակի հերթական տեղը չէ, որ ում ուզեք՝ նշանակեք, ում ուզեք՝ հանեք։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն անհարգալից է, այլև ցույց է տալիս պետական ու ազգային ինստիտուտների նկատմամբ ձեր պատկերացումների չափը։

Դուք պետության մակարդակով եք խոսում, բայց պետությունը ձեր «Կիսաբաց լուսամուտը» չէ։ Այնտեղ ամեն պատմության վերջում հաղորդավարը չի գալիս, հյուրերը չեն վիճում, ու հետո դուռը չի փակվում։
Սա պետություն է, որը ձեր մակարդակով հասցրել եք «Կիսաբաց լուսամուտների» ողբերգական մակարդակին։ Ու հիմա Կաթողիկո՞ս եք նվաստացնում։

Այլաբանորեն կասեմ (Փաշինյանի սիրած ժանրը)՝ երբ ճանճը դուրս է գալիս տանկի դեմ, տանկը չի ճխլվում։
Ճանճը պարզապես շատ է բզզում։ Բայց երբ այդ բզզոցը ուղղվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, դա այլևս պարզապես քաղաքական աղմուկ չէ՝ դա վիրավորանք է համայն հայության արժանապատվության նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի Thu, 03 Sep 2026 03:00:49 +0400 Եվրամիության Արտաքին քաղաքականության եւ…

5 րոպե ago

Արդյունավետ քննարկում են ունեցել

Արդյունավետ քննարկում են ունեցել Thu, 03 Sep 2026 02:30:41 +0400 Հանդիպել են ԱՄՆ եւ ՌԴ…

36 րոպե ago

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400 Իրանում արդեն վեց…

1 ժամ ago

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

2 ժամ ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

2 ժամ ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

3 ժամ ago