Տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Wed, 12 Aug 2026 23:38:24 +0400


Եթե ոչ մի ուրիշ վատ բան արած չլիներ Նիկոլ Փաշինյանն այս 8 տարում միայն կաթողիկոսի դեմ արշավը լիներ և նրան ավազանի անունով կոչելու «նախաձեռնությունը», դա բավարար կլիներ նրան ազգովի մերժելու, ատելու, չընտրելու համար: Ու պատճառն այն չէ, որ մեր ուշքը գնում է Գարեգին Բ-ի համար…ի դեպ` այս արշավը նաև հակառակ էֆեկտն ունեցավ` ով չէր սիրում, սկսեց սիրել Վեհափառին, ով սիրում էր` սկսեց իդեալականացնել նրան…ով եկեղեցու, հավատքի նկատմամբ անտարբեր էր, դեմքով շրջվեց դեպի Եկեղեցին:

Իսկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու նրա առաջնորդի դեմ այս արշավն այնքան զազրելի է, որքան կարող է զազրելի լինել մարդկանց հավատքն անարգելը, սրբությունները հայհոյելը: Մարդու տուն մտնելն ու նրա տունը պղծելը: Անմեղ մարդուն ազատությունից, հողին կպած մարդուն` հայրենիքից զրկելը…

Բայց ոնց հայտնի ասացվածքն է ասում` մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել…Մի հսկա թիմ, մի ամբողջ իշխանություն, մի ողջ հասարակություն ուղղակի կրակն է ընկել մի մարդու հիվանդ մտքերի ու հակահայ գործողությունների ձեռը:

Իսկ թիմ կոչվածին մարդ ուղղակի խղճում է: Պարզ է չէ՞, որ դրանց մեջ լիքը մարդ կա, որ հոգով-սրտով դեմ է այդ արշավին և կյանքում իրենց նախաձեռնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» չէր անվանի: Դրանց մեջ, անշուշտ, նաև հավատավոր, աստվածավախ մարդիկ կան, որ չգիտեն իրենց ինչպես պահել: Հակադրվեն` պարզ չի, թե իրեն կայսր երևակայող «առաջնորդը» ոնց կարձագանքի` հակադրվողը փողոցու՞մ կհայտնվեն, թե՞ բերդում: Լռեն` թաքնվեն, մի տեղ տապ անեն, մի օր, մի տեղ մի լրագրող հարց կտա ու ստիպված կլինեն պատասխանել:

Եթե դահլիճում են` պարզ է, որ «առաջնորդը» ողջ օրն ուշադիր հետևում է` ով ինչ ելույթ ունեցավ, ով ինչ հարց տվեց, ով քանի անգամ խփեց սեղանին` կաթողիկոս բառը լսելիս…

Իհարկե, կան և քիչ չեն նաև այդ թիմում չար, հիմար անմեղսունակներ, որոնց կաթողիկոսն էլ, «աստվածն» էլ Փաշինյանն է` քանի դեռ նստած է այդ աթոռին, որ եթե ասի` պետք է սողաք գետնատարած, շան պես հաչեք, կատվի պես մլավեք, որ շարունակեք պետբյուջեից սնվել, անխոս կանեն այդ ամենը, ինչպես հիմա ամբիոնից ստրուկի հնազանդությամբ կաթողիկոս են «հայհոյում»:

Բայց տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին

«Հրապարակ». Տիգրանաշենը հանձնում են, դրա համար Սեւակի արձանը հանեցին Fri, 04 Sep 2026 10:45:42 +0400…

21 րոպե ago

Հայկական կոնյակի վաճառքն արգելվել է Բելառուսում

Հայկական կոնյակի վաճառքն արգելվել է Բելառուսում Fri, 04 Sep 2026 10:30:53 +0400 Բելառուսում արգելել են…

36 րոպե ago

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է» Fri, 04 Sep 2026…

48 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ

«Հրապարակ». Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ Fri, 04 Sep 2026 10:15:37 +0400 «Հրապարակի»…

51 րոպե ago

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան

Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան Fri, 04 Sep 2026 10:04:41 +0400…

1 ժամ ago

Կրեմլն ահազանգեց՝ ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ

Կրեմլն ահազանգեց՝ ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Fri, 04 Sep 2026…

1 ժամ ago