«Հրապարակ»․ Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել

«Հրապարակ»․ Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել

Thu, 13 Aug 2026 08:05:37 +0400


Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ:

Երեւանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, եւ միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաեւ Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող եւ կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել:

Հիմա տների եւ բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարեւանների, ինչը եւս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել Mon, 19 Oct 2026 20:30:10 +0400 Ֆլորիդայում…

5 րոպե ago

Մարիամ Փաշինյանը ցուցադրել է իր դաջվածքները

Մարիամ Փաշինյանը ցուցադրել է իր դաջվածքները Mon, 19 Oct 2026 20:15:24 +0400 Նիկոլ Փաշինյանի ավագ…

20 րոպե ago

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Mon, 19 Oct 2026…

30 րոպե ago

Ով կարող է փոխարինել Զելենսկուն

Ով կարող է փոխարինել Զելենսկուն Mon, 19 Oct 2026 20:00:53 +0400 Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր…

35 րոպե ago

Այս շաբաթ Հայաստանում «ասողի» փոփոխություն է տեղի ունեցել

Այս շաբաթ Հայաստանում «ասողի» փոփոխություն է տեղի ունեցել Mon, 19 Oct 2026 20:00:18 +0400 Latest…

35 րոպե ago

Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան

Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Mon, 19 Oct 2026 19:49:23 +0400 Արցախցիներին…

46 րոպե ago