«Հրապարակ»․ Քաղաքական տարբերակ է քննարկվում

«Հրապարակ»․ Քաղաքական տարբերակ է քննարկվում

Thu, 13 Aug 2026 08:15:54 +0400


Ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները պարտիզանական լռություն են պահպանում, թե ովքեր պետք է նախագահեն իրենց հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովները, երեկ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց Հայկ Ֆարմանյանը, որի մասին լրագրողական համայնքը մի քանի օր տեղեկություն ուներ, բայց «ուժեղների» թիմից կատեգորիկ հերքում էին:

Ինչպես հերքում են նաեւ այն, որ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիտարկում են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Էդգար Ղազարյանին կամ Լենա Մաթեւոսյանին։ Նրանց չեն զիջում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժեղ «Հայաստան» դաշինքի անդամները, չնայած մինչ ԱԺ նիստերի մեկնարկը նրանցից մեկը մեզ հայտնել էր, որ չեն պատրաստվում ստանձնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահություն, սակայն Դոնթի բանաձեւով հանձնաժողովների բաշխման գործընթացին մասնակցեցին եւ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը` հավանաբար, մտքափոխվել են։ Երեկ օրվա առաջին կեսին լուրեր հասան, թե գլխավոր թեկնածուն Քրիստինե Վարդանյանն է, սակայն նա մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, այս հարցի հետ կապված՝ «քաղաքական տարբերակ» են քննարկում:

«Ուժեղներից» մեկը մեզ ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ` քննարկում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Գեղամ Մանուկյանը` քանի որ եղբայրը գերիների մեջ է և հանձնաժողովը կարող է այս հարցով հիմնովին զբաղվել, Արթուր Սարգսյանը` քանի որ պատգամավորն ապօրինի կալանքի տակ է: Մեզ հորդորեցին մեկ օր համբերել` այսօր կամ վաղը բոլոր թեկնածուների անունները կհրապարակեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հաղթանակը դեռ մրցույթը հյուրընկալելու երաշխիք չէ․ նոր կանոններ՝ «Եվրատեսիլ»-ում

Հաղթանակը դեռ մրցույթը հյուրընկալելու երաշխիք չէ․ նոր կանոններ՝ «Եվրատեսիլ»-ում Thu, 13 Aug 2026 13:00:57 +0400…

10 րոպե ago

Իշխանությունները նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին

Իշխանությունները նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին Thu, 13 Aug 2026 12:55:13 +0400 Իշխանությունները ակնհայտ կերպով…

15 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը` բանակում մահվան դեպքերի մասին

Նիկոլ Փաշինյանը` բանակում մահվան դեպքերի մասին Thu, 13 Aug 2026 12:53:31 +0400 Latest news from…

17 րոպե ago

«Հրապարակ». Պետք է քրիստոնեությունից հրաժարվեն եւ ընդունեն մահմեդականություն

«Հրապարակ». Պետք է քրիստոնեությունից հրաժարվեն եւ ընդունեն մահմեդականություն Thu, 13 Aug 2026 12:45:29 +0400 ԱԺ-ում…

25 րոպե ago

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը Thu, 13 Aug 2026 12:30:15 +0400 Պետդումայի…

40 րոպե ago

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը Thu, 13 Aug 2026 12:15:33…

55 րոպե ago