Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ

Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ

Thu, 13 Aug 2026 23:15:09 +0400


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՏՈւՄ ԵՆ, ԵՎ ՆՈՐԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈւՄ

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի գործերով գլխավոր օգնականի և ավագ խորհդականի պաշտոնը, կարևորագույն հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ: Նա, ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ:

Հերքելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընտրվելիք նախագահ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հայտարարությունները, նա հայտարարել է.

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն TRIPP-ի վերաբերյալ չունենք: Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կետ:

Մենք բացահայտ և հստակ կերպով Հայաստանի ուշադրությանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուստի, այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան քայլերի և ունակ է ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել, որ TRIPP-ի իրականացումը այն ձևով, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է, որ դրված է Հայաստանի տակ և առաջարկել TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը, որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխիք:

Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը շատ լուրջ փորձագետների կողմից գնահատվում է որպես Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտություն:

Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ, փորձելով թաքցնել բացառապես իշխանության պահպանման նպատակով իրագործվող արկածախնդրությունը, որը կարող է նոր ճակատագրական աղետների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Այդպես եղել է 2020 թվականի պատերազմից առաջ, այդպես եղել է 2023 թվականին` Արցախը հայաթափելուց առաջ, այդպես է նաև հիմա:

Ազգային Ժողովում պաշտոններ բաժանող պետական այրերին այս հարցերը, սակայն, հետաքրքիր չեն, ինչպես անցյալում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը Sun, 18 Oct 2026 12:00:40 +0400 Ֆրանսիայում…

20 րոպե ago

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր Մովսես

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր…

35 րոպե ago

Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա զոհ, հինգ վիրավոր

Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա զոհ, հինգ վիրավոր Sun, 18 Oct 2026 11:30:06 +0400 Սանկտ…

50 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Sun, 18 Oct 2026 11:15:15 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

1 ժամ ago

Դարպասապահը ծնոտի կոտրվածք է ստացել

Դարպասապահը ծնոտի կոտրվածք է ստացել Sun, 18 Oct 2026 11:00:14 +0400 Լոնդոնյան «Չեսլիի» դարպասապահ Էմիլյանո…

1 ժամ ago

Հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին

Հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին…

2 ժամ ago