Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ

Աշխարհաքաղաքական ռումբ՝ դրված Հայաստանի տակ

Thu, 13 Aug 2026 23:15:09 +0400


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՏՈւՄ ԵՆ, ԵՎ ՆՈՐԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈւՄ

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի գործերով գլխավոր օգնականի և ավագ խորհդականի պաշտոնը, կարևորագույն հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ: Նա, ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ:

Հերքելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընտրվելիք նախագահ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հայտարարությունները, նա հայտարարել է.

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն TRIPP-ի վերաբերյալ չունենք: Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կետ:

Մենք բացահայտ և հստակ կերպով Հայաստանի ուշադրությանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուստի, այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան քայլերի և ունակ է ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել, որ TRIPP-ի իրականացումը այն ձևով, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է, որ դրված է Հայաստանի տակ և առաջարկել TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը, որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխիք:

Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը շատ լուրջ փորձագետների կողմից գնահատվում է որպես Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտություն:

Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ, փորձելով թաքցնել բացառապես իշխանության պահպանման նպատակով իրագործվող արկածախնդրությունը, որը կարող է նոր ճակատագրական աղետների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Այդպես եղել է 2020 թվականի պատերազմից առաջ, այդպես եղել է 2023 թվականին` Արցախը հայաթափելուց առաջ, այդպես է նաև հիմա:

Ազգային Ժողովում պաշտոններ բաժանող պետական այրերին այս հարցերը, սակայն, հետաքրքիր չեն, ինչպես անցյալում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում

Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում Sat, 26 Sep 2026 …