Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ

Sun, 29 Nov 2026 16:45:35 +0400


ՆԳՆ փրկարար ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ ձմռան ամիսներին ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործումը մեծացնում է շմոլ գազով թունավորման հավանականությունը։ Հիշե՛ք՝ շմոլ գազն անգույն և անհոտ է, ուստի դրա առկայությունը հնարավոր չէ հայտնաբերել առանց հատուկ ազդանշանիչի։

«Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

  • օգտագործե՛ք միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր,

  • պարբերաբար կազմակերպե՛ք սարքավորումների և ծխատար խողովակների մասնագիտական ստուգում,

  • մի՛ փակեք օդափոխության անցքերը և ապահովե՛ք տարածքի պատշաճ օդափոխությունը,

  • երբեք մի՛ անտեսեք գազի անվտանգության ազդանշանային համակարգի աշխատանքը և մի՛ անջատեք այն։

  • Մի՛ մոռացեք՝ շմոլ գազը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ դրա առկայությունը չեք զգում։ Կանխարգելիչ միջոցառումները կարող են փրկել կյանքեր»,– նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

  • Ի՞նչ անել վտանգի դեպքում։

  • Եթե շմոլ գազի առկայության կասկած ունեք կամ ազդանշանիչը միանում է՝

  • անմիջապես դուրս եկե՛ք մաքուր օդ,

  • դուրս գալուց հետո զանգահարե՛ք ՆԳՆ 112 կարճ հեռախոսահամարին,

  • մի՛ վերադարձեք տարածք, մինչև մասնագետները չհաստատեն, որ այն անվտանգ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ Mon, 23 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով