Ղազարյանն այսօր չի նստել իր նախկին տեղում. ներողություն չխնդրեց

Ղազարյանն այսօր չի նստել իր նախկին տեղում. ներողություն չխնդրեց

Fri, 14 Aug 2026 10:52:23 +0400


Երեկվա միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր վերադարձել է նիստերի դահլիճ։

Ղազարյանն այսօր չի նստել իր նախկին տեղում, որտեղ նստում էր նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր։ Նա տեղափոխվել է դահլիճի վերջին շարք՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։

Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։

Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանհը նորից հարվածել է

Ռուսաստանհը նորից հարվածել է Fri, 23 Oct 2026 14:30:17 +0400 Ռուսաստանի զինուժն այս գիշեր հարվածներ…

3 րոպե ago

Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին

Հայաստանում կառուցվող դատա-կենտրոնը անհանգստացնում է ՌԴ-ին Fri, 23 Oct 2026 14:15:08 +0400 Ռազմական փորձագետ, վերլուծաբան…

18 րոպե ago

Ավստրիան չորս ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata

Ավստրիան չորս ռուս դիվանագետի հայտարարել է persona non grata Fri, 23 Oct 2026 14:00:37 +0400…

32 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ական տհաս, տգետ անձե՞րը պիտի քննեն եկեղեցու գործերը

«Հրապարակ»․ ՔՊ-ական տհաս, տգետ անձե՞րը պիտի քննեն եկեղեցու գործերը Fri, 23 Oct 2026 13:45:57 +0400…

47 րոպե ago

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք Fri, 23 Oct 2026…

1 ժամ ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ Fri, 23 Oct 2026 13:27:10 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

1 ժամ ago