Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Fri, 23 Oct 2026 13:27:10 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների անունից

Արցախահայության բռնի տեղահանումից գրեթե երեք տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ստանում ինչպես Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանումն ու շարունակական գործունեության ապահովումը, այնպես էլ արցախահայության սոցիալական խնդիրների համակարգված լուծումը։

Ողջունում ենք այն հանգամանքը, որ հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում առավել հստակ է գիտակցվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերից հետո արցախահայության բազմաթիվ սոցիալական խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, մասնավորապես` մի շարք պետական ֆոնդերի հաշիվների սառեցման և այդ միջոցների հետագա տնօրինման հարցերի հրատապությունը։

Համոզված ենք` նման աշխատանքները կարող են նպաստել արցախահայության խնդիրների լուծմանը։ Այս գործընթացները պետք է իրականացվեն իրավական հստակության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը մշտապես կարևորել է այս խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքները։ Ամիսներ առաջ խմբակցությունը ողջունել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և հայտնել դրա աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրականացնում են խորհրդակցություններ՝ ստեղծված իրավիճակից բխող լուծումների, պետական ինստիտուտների հետագա գործունեության կազմակերպման և անհրաժեշտ քայլերի շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։
Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու այս հարցերի շուրջ առավել լայն ձևաչափով կառուցողական քննարկումներին, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կազմակերպման և պետական միջոցների տնօրինման ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացներին։ Այս աշխատանքներում կարևորում ենք ներառական, մասնագիտական և թափանցիկ համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, մասնագետների, հանրային շրջանակների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների իրավաչափ տնօրինումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են, որոնք պահանջում են պատասխանատու երկխոսություն, համատեղ աշխատանք և հետևողական քայլեր։
Սույն հայտարարությունը բաց է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և բոլոր շահագրգիռ անձանց միանալու համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝
1. Դավիթ Գալստյան
2. Մետաքսե Հակոբյան
3. Միքայել Սողոմոնյան
4. Նելլի Գրիգորյան
5. Իլյիչ Բաղրյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

5 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

5 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

5 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

5 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

5 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

6 ժամ ago