ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

Fri, 23 Oct 2026 13:25:34 +0400


ԱՄՆ դեսպանությունը հաղորդում է․ Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։

Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները` պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։ Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք

Պարոն Փաշինյան, Մաշտոց կարդալուց հետո ձեր նախկին հայտարարություններն էլ մեկ-մեկ կարդացեք Mon, 26 Oct 2026…

19 րոպե ago

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ

Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ Mon, 26 Oct 2026 16:50:57…

43 րոպե ago

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը Mon, 26…

49 րոպե ago

Ով է փախուստի դիմած կալանավորը

Ով է փախուստի դիմած կալանավորը Mon, 26 Oct 2026 16:36:56 +0400 Գրել էինք, որ այսօր…

57 րոպե ago

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների

Նախապատրաստվում են նոր բողոքի գործողությունների Mon, 26 Oct 2026 16:30:39 +0400 Ֆրանսիական հանրային շարժումները եւ…

1 ժամ ago

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

1 ժամ ago