«Հրապարակ»․ 24 տարի անց դին արտաշիրիմելու որոշումը մնացել է թղթի վրա

«Հրապարակ»․ 24 տարի անց դին արտաշիրիմելու որոշումը մնացել է թղթի վրա

Fri, 14 Aug 2026 11:45:01 +0400


25 տարի առաջ Երեւանի «Առագաստ» սրճարանում սպանված ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել դեռ նախորդ տարվա նոյեմբերին։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել էր հանրային մեղադրողի միջնորդությունը։ Աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունը, ըստ մեղադրանքի կողմի, առաջացել է դեպքին ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ին տված ցուցմունքից հետո։ Հանրային մեղադրողը դատարանում նշել է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են հիմք տալ եզրակացնելու, որ Պողոս Պողոսյանի մահը ոչ թե դժբախտ պատահարի կամ անզգույշ գործողության, այլ դիտավորյալ սպանության հետեւանք է։

Պողոս Պողոսյանի զարմիկին ճանաչել էին տուժող, ապա նրա աճյունն արտաշիրիմելու միջնորդությամբ ՀՀ դատախազությունը դատարան էր դիմել՝ պարզելու, թե արդյոք նրան դիտավորությամբ սպանե՞լ են, թե՞ նա մահացել է քաշքշուկի ընթացքում վայր ընկնելու հետեւանքով։ Թե 25 տարի առաջ հուղարկավորված անձի աճյունից ինչպես են դա պարզելու, պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, թե ինչպես է արտաշիրիմումն իրականացվելու, քանի որ Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում՝ Վրաստանի տարածքում, ուստի նրա աճյունն արտաշիրիմելու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի իրավասու մարմիններին։

Պողոս Պողոսյանը, հիշեցնենք, մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրի հետ այցելել էր «Առագաստ» սրճարան։ Ըստ գործի տվյալների, Քոչարյանին տեսնելով՝ Պողոսյանն ասել է․ «Պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել։ Ըստ այդ ժամանակվա վարկածի՝ ծեծի ընթացքում Պողոսյանը վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին եւ մահացել։ Իրավապահները դեպքը որակել էին որպես անզգույշ սպանություն, իսկ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը՝ «Կուկու» մականունով, դատապարտվել էր պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ 2018-ին, Պողոս Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է։ Գործում նոր երեւան եկած հանգամանք է դիտարկվել դեպքին ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը, իսկ հետագայում նրա ցուցմունքը դարձել է նաեւ նոր քննության հիմքերից մեկը։

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի՝ աճյունն արտաշիրիմելու որոշումից հետո՝ նախորդ տարվա աշնանից ի վեր, այս գործով նիստեր չեն եղել։ Պաշտպանը նաեւ նշել է, որ դեռ չի ստացել արտաշիրիմելու վերաբերյալ դատարանի որոշումը եւ այն ստանալուց հետո միայն կարող է հասկանալ դրա ամբողջական բովանդակությունը։ Մենք քրեական դատարանից փորձեցինք ճշտել՝ դատարանն այս հարցով դիմե՞լ է Վրաստանի իրավասու մարմիններին եւ եթե դիմել է, պատասխան ստացե՞լ է։
Քրեական դատարանից մեզ փոխանցեցին, որ Վրաստանի իրավասու մարմիններին` իրենց տարածքում արտաշիրիմում անելու վերաբերյալ ծանուցում դեռ չեն ուղարկել։ Ըստ դատարանի փոխանցման` ծավալը մեծ է, միջնորդությունը վրացերեն եւ հայերեն թարգմանելու գործն ընթացքի մեջ է։

Ի՞նչ է ստացվում․ դատարանը 9 ամիս չի կարողանում մի դատարանի որոշում թարգմանել տալ 2 լեզվով եւ ուղարկել հասցեատիրոջը։ Սակայն հաղորդագրությունն արագ տարածում են` հանրայնացնում, որ քաղաքական դիվիդենտներ շահեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Instagram-ը փոխել է լոգոտիպը

Instagram-ը փոխել է լոգոտիպը Fri, 14 Aug 2026 20:00:32 +0400 2016 թվականից ի վեր՝ առաջին…

18 րոպե ago

96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում

96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում Fri, 14 Aug 2026 19:45:07…

34 րոպե ago

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները Fri, 14 Aug 2026 19:30:51 +0400 ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական…

48 րոպե ago

Դավիդ Թավադյանը պաշտոն է ստացել

Դավիդ Թավադյանը պաշտոն է ստացել Fri, 14 Aug 2026 19:18:16 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

1 ժամ ago

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան Fri, 14…

1 ժամ ago

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան Fri, 14 Aug 2026 19:00:16 +0400 Իրանի…

1 ժամ ago