96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում

96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում

Fri, 14 Aug 2026 19:45:07 +0400


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026թ ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022թ նոյեմբերից 2026թ հունիսն ընկած ժամանակահատվածը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ,

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ,

անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տված համաձայնության և առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության,

կառուցվել են ընդհանուր 8320քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության, առանց լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալու, ինչպես նաև անտառաշինական նախագծերի բացակայությամբ,

անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերի ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված, տապալված ծառերի հատումից գոյացած փայտանյութի ծավալները և մուտքագրվել հաշվապահական փաստաթղթերում,

անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին,

անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին,

համատարած անտառհատման ենթարկված անտառային հողերում չեն իրականացվել անտառվերականգնման միջոցառումներ, հատատեղից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման արդյունքներով՝ առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Արձանագրված մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում Mon, 09 Nov 2026 12:30:24 +0400…

12 րոպե ago

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից»

«Հոկտեմբերի կեսերին հնարավոր էր դադարեցնել կոտորածը և խուսափել մեծաթիվ զոհերից» Mon, 09 Nov 2026 12:29:16…

13 րոպե ago

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար

Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար Mon, 09 Nov 2026…

18 րոպե ago

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց

Մեզ պետք չէր Փաշինյանը, որ Շուշիում տրնգի պարեց, հետո դժգույն անվանեց Mon, 09 Nov 2026…

23 րոպե ago

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր Mon, 09 Nov 2026 12:16:35 +0400 Հայտնի է…

25 րոպե ago

Եթե ուզում եք իմանալ ով եք դուք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք զգում, երբ հիշում եք 2020 թ․ նոյեմբերի 9-ը

Եթե ուզում եք իմանալ ով եք դուք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք զգում, երբ…

27 րոպե ago