«Մոքորին տանում ենք դուրս»

«Մոքորին տանում ենք դուրս»

Fri, 14 Aug 2026 18:45:22 +0400


Որ ճիշտն ասեմ՝ հոգնեցի ԱԺ-ում պաշտոնաաճուրդի այս գործընթացից: Ի՞նչ եք քննարկում, ախր, հարգելի երեսփոխաններ: Ռուբինյանի պաշտոնը, օրինակ, ինչո՞ւ էիք քննարկում, եթե գիտեիք, որ նա արդեն նշանակվել է ԱԺ նախագահ: Դուք ավելին գիտեիք: Դուք գիտեիք նաեւ, որ ՔՊ-ն փոխնախագահներ է նշանակել Կոնջորյանին ու Ալեքսանյանին: Եվ, ուրեմն, հարգելի ընդդիմություն, ինչի՞դ էր պետք քննարկել այդ ուսապարկերի «առաջխաղացումը»: Կոնջորյանին ու Ալեքսանյանին առաջին անգա՞մ էիք տեսնում ԱԺ-ում: Այնքան էլ լուրջ էիք քննարկում, որ ինձ մի պահ թվաց, թե Կոնջորյանն ու Ալեքսանյանը չեն ընտրվելու: Ընդդիմությունից մի քանի անգամ լուրջ էլ ՔՊ-ն էր քննարկում Արամ Վարդեւանյանի թեկնածությունը՝ երրորդ փոխնախագահի պաշտոնում: Նույն հարցը պետք է տամ, պարոնայք եւ տիկնայք ՔՊ-շնիկներ. դուք չգիտեի՞ք, որ երրորդ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր պատգամավոր պետք է ընտրվի, դա օրենքի պահանջ է: Գիտեիք, իհարկե, բայց քննարկում էիք, քննարկում էիք, քննարկում էիք… Վերջն էլ եկաք ու ձեր ձեռքով քվե տվեցիք, որ Արամ Վարդեւանյանն ընտրվի: Ես հասկանում եմ, հարգելի պատգամավորներ, ձեզ համար այս պաշտոնաաճուրդը հաճելի գործընթաց է, բայց գուցե փորձեք մի քիչ էլ մե՞զ խղճալ՝ էկրանից այսկողմ ձեզ հետեւողներին:

Հանձնաժողովները բաշխել եք իրար մեջ եւ սկսել հանձնաժողովների նախագահներին քննարկել: Լավ, էլի: Բա ինձ պե՞տք է, թե ով կգլխավորի պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովները՝ Ալո՞ն, թե՞ Չալոն: Պարզ չէ՞ միթե, որ ԱԺ բոլոր հանձնաժողովները Նիկոլ Փաշինյանն է ղեկավարելու: Նա, որ Քոչարյան Անդոյին մինչեւ վերջին վայրկյանը ղեկավարեց ու թույլ չտվեց 44-օրյա պատերազմի զեկույցը ներկայացնել, Նավակ ճոճողն ո՞վ է, որ Նիկոլի ասածից թռնի: Եվ այսպես բոլոր հանձնաժողովները՝ ներառյալ ընդդիմադիրների գլխավորած: Փորձեն Նիկոլին հակառակ գնալ՝ կընկնեն ք.քի մեջ… Կխառնի, խռովություն կգցի, հանձնաժողովի նախագահ փոխել կտա: Նիկոլին հո նոր չե՞ք ճանաչում: Եկել, դեմոկրատիա է խաղում, դրսից Եվրոպայի աչքն է հանում, ներսից՝ մեր… Թե բա՝ հանձնաժողովներ ենք ընտրում, ընդդիմադիրներին պաշտոններ ենք տալիս: Տո լավ է՞…
Գործ արեք, գործ: Սա վերջին խորհրդարանն է, որ դեռ կարող է Փաշինյանին անցնցում հեռացնել իշխանությունից՝ անարյուն եւ ստերիլ: Ութ տարի է՝ խոսում ենք իշխանափոխության մասին, բայց ահա, եկել ենք խորհրդարան ու մոռացել, որ պետք է Փաշինյանին հեռացնենք… Պաշտոն ենք բաժանում իրար մեջ․ սա՝ ինձ, սա՝ քեզ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին: Իսկական կինո: Օրակարգ է պետք գրել, Նիկոլի հեռացման ճանապարհային քարտեզ մշակել, քննարկել նրա հրաժարականի օրն ու ժամը: Նիկոլը շա՞տ է ուզում, որ իշխանությունից իր հեռացման օրակարգը ձեւավորվի ՀԱԵ-ի հարցերի շրջանակում՝ որպես հոգեւոր արարողություն… Թող լինի իր ուզածով: Մի մենաստան հատկացրեք, թող գնա, ճգնի: Ինչո՞ւ եք ընկել հետեւից, ինչո՞ւ եք նրա հետ դեմոկրատական տանգո պարում: Փոխարենը հասկացրեք՝ տղա ջան, վաղն ավելի վատ է լինելու, այսպես դու Ալիեւի ձեռից չես պրծնելու, Թրամփի եւ Պուտինի հրթիռների տակ ես ընկնելու, Ուրսուլայի ժպիտին կարոտ ես մնալու… Քարը փեշիցդ թափիր, գնա, Հաղպատում ճգնիր, քո փոխարեն ուրիշը կգա, կփորձի հարցերը կարգավորել, քանդածդ վերաշինել: Այս հարցը լուծելու համար ԱԺ-ին, ինչ է, լիքը հանձնաժողովնե՞ր են պետք: Ամենեւին՝ ոչ: Ամենայն հայոց կաթողիկոսից թուղթ ուզեք, որ Նիկոլին Հաղպատում չի անհանգստացնի, մինչեւ նրա օրերի վերջը: Քննչական, ԱԱԾ, ՆԳՆ, հակակոռուպցիոն՝ թող խոստանան, որ հետեւից չեն գնա, սալաքարերին չեն փռի, բերման չեն ենթարկի: Այլապես այդ մարդու վերջը կա՛մ Ադրբեջանում կլինի, կա՛մ Ռուսաստանում: Նիժնի Նովգորոդի մարզում, ասում են, նրա համար առանձնատուն են պատրաստել: Ինքը տարիներ առաջ Աննայի հետ, պետական երկօրյա այցի շրջանակներում եղել է այնտեղ, տեսել է այդ տունը: Հավանել է, թե չէ՝ չեմ կարող ասել, բայց ո՞վ է նվեր տված ձիու ատամները հաշվում, այնպես չէ՞:

Դե լավ, եկեք տխուր բաներից չխոսենք: Վարչապետի փոփոխությունը մի այնպիսի հարց չէ, որի համար արժե ողբերգություն ապրել: Մի օր եկել է, մի օր էլ պիտի գնա՝ աշխարհի կարգն է այդպես: Իմ ասածն այն է, որ նա գնա առանց այս ավելորդ թիթիզությունների, որ մեզ ցույց են տալիս ԱԺ-ում: Շատ երկարացնեք՝ Նիկոլի պակասած ընտրազանգվածը նորից տեղն է ընկնելու, ուշքի է գալու, շատանալու է: Մի քիչ կարճ կապեք, մանավանդ որ ժամանակն էլ մեր օգտին չի աշխատում: Օրակարգում մեկ հարց պետք է լինի՝ հեռացնել Նիկոլին: Եկեղեցով թե առանց եկեղեցու՝ թող ինքը որոշի: Դրա համար ԱԺ-ին բազում հանձնաժողովներ պետք չեն: Օպերացիան կարելի է անվանել՝ «Մոքորին տանում ենք դուրս»: Համ էլ Ալիեւը գլխի չի ընկնի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները Fri, 14 Aug 2026 19:30:51 +0400 ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական…

18 րոպե ago

Դավիդ Թավադյանը պաշտոն է ստացել

Դավիդ Թավադյանը պաշտոն է ստացել Fri, 14 Aug 2026 19:18:16 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

31 րոպե ago

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան Fri, 14…

34 րոպե ago

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան Fri, 14 Aug 2026 19:00:16 +0400 Իրանի…

49 րոպե ago

Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում

Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում Fri, 14 Aug 2026 18:59:34 +0400 Քնչական կոմիտեն հայտնում է,…

49 րոպե ago

Եվրոպայում երաշտ է

Եվրոպայում երաշտ է Fri, 14 Aug 2026 18:30:37 +0400 Եվրամիության տարածքի 38 տոկոսում երաշտ է։…

1 ժամ ago