Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները

Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները

Sat, 15 Aug 2026 09:00:14 +0400


Քաղաքական պայքարը հեշտ գործ չէ եւ ամեն մեկի բանը չէ: Քաղաքական պայքարի մեջ մտած մարդը կարծես շարունակ բեմի վրա լինի` բոլորի աչքի առաջ: «Հանդիսատեսը» նկատում է նրա ամենափոքր շարժումը, արձանագրում՝ ամենաաննշան կեղծիքը, ամեն անզգույշ վրիպում ու սխալ եւ խարազանում: Դու միշտ կարող ես կորցնել «հանդիսատեսի»` հասարակության համակրանքը, ծաղրի արժանանալ, մերժվել, չհասկացվել, գանակոծվել: Իսկ եթե հասարակությունը նաեւ մեր հասարակության նման բազմաշերտ է ու բազմաճաշակ, պառակտված է եւ տրամագծորեն հակառակ հայացքներ ու կողմնորոշումներ ունի, առավել բարդանում է քաղաքական գործիչների գործը:

Ինչպես անել, որ հնարավորինս շատ մարդու համակրանքին արժանանաս` ե՛ւ որպես անհատ, ե՛ւ որպես քաղաքական ուժ: Ինչ պահվածք դրսեւորել, որ քո կայուն էլեկտորատն ու համակիրների խավը չնվազի, այլ՝ աճի, ինչպես վարվել, որ քեզ համակրողներն ու քո հանդեպ հավատով լցված մարդիկ երես չթեքեն քեզնից, չհիասթափվեն, չգնան քո մրցակիցների հետեւից: Շատ բարդ խնդիր է սա, որը ե՛ւ մեծ գիտելիքներ է պահանջում, ե՛ւ ճկունություն, ե՛ւ խելք ու արագ կողմնորոշվելու ունակություն: Ըստ իս` նաեւ համարձակություն, ազնվություն, անկեղծություն: Եվ ամենակարեւորը` քաղաքական գործիչը պետք է մարդկանց սիրի, նրանց մեծ պահանջներին ըմբռնումով վերաբերվի, տգիտությանն ու չարությանը` ներողամտորեն, գուշակի նրանց ցանկություններն ու արձագանքները:

Կա՞ն մեզանում նման քաղաքական գործիչներ: Կարծում եմ` չկան: Բայց մեղքը քաղաքական գործիչներինը չէ: Մենք ո՛չ այնքան հասու ու գրագետ, ո՛չ այնքան խելացի, կարեւորը երկրորդականից չտարբերող հասարակություն ենք, բայց շատ մեծ պահանջներ ունենք քաղաքականությամբ զբաղվող անձանցից: Ընդ որում, թվում է՝ ավելի մեծ պահանջներ պետք է ունենանք իշխանություններից, որովհետեւ նրանց գործողություններից են կախված մեր կյանքի որակն ու մեր երկրի վիճակը, բայց պարզվում է` առավել մեծ պահանջներ ունենք ընդդիմադիր քաղաքական ուժերից, այլ ոչ թե իշխանության մաս կազմող քաղաքական ուժից ու քաղաքական գործիչներից:

Այնուամենայնիվ, այդ մեծ պահանջները բավարարելն էլ անհնարին չէ: Նախ, ցանկացած քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ բոլոր բոլորի պահանջները բավարարելն անհնարին է եւ պետք էլ չէ: Օրինակ, թմրամոլի ու հանցագործի պահանջները բավարարել չարժե, պետք չէ ջանք դնել նաեւ կերակրատաշտին զմռսված ինչ-որ անհայրենիք էակների կամ արցախատյաց ինչ-որ սրիկաների պահանջները բավարարելու ուղղությամբ: Իսկ ընդդիմությանը ձայն տված մարդկանց պահանջները պետք է բավարարել: Բայց նախ պետք է դասակարգել եւ հասկանալ` դրանցից որն է բավարարման ենթակա: Այն պահանջները, որոնք հնարավոր է բավարարել, պետք է անպայման դա անել: Որը հնարավոր չէ բավարարել, պետք է ազնիվ ու բաց խոսակցություն վարել մարդկանց հետ, բացատրել դրա անհնարինությունն ու ձեր գործողությունների մոտիվները: Ոչ մի դեպքում կոմպրոմիսի չգնալ իշխանությունների հետ, իշխանական ուժի հետ առճակատումից չվախենալ եւ չխուսափել, այլ ձգտել հնարավոր միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորել: Ակտիվ լինել սոցցանցերում, քանի դեռ փողոց չեք հրավիրել մարդկանց: Հաճախ հանդես գալ եւ ոչ միայն ամբիոնից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի գժությունները հանդուրժելը դյուրին գործ չէ

Փաշինյանի գժությունները հանդուրժելը դյուրին գործ չէ Fri, 04 Sep 2026 18:15:37 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան…

15 րոպե ago

Բանակում COVID-ի դեմ պատվաստումներից մահացությունները դեպքերն են քննումը

Բանակում COVID-ի դեմ պատվաստումներից մահացությունները դեպքերն են քննումը Fri, 04 Sep 2026 18:00:17 +0400 Միացյալ…

31 րոպե ago

Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան

Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Fri, 04 Sep 2026 17:45:45 +0400 «Շատ հետաքրքիր…

45 րոպե ago

«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

«Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Fri, 04 Sep 2026 17:37:25 +0400 Դատախազի՝…

53 րոպե ago

8 տարում սերը վերածվեց սեփական քաղաքացիների հանդեպ վայրի ատելության, համերաշխությունը՝ «արյան» խելահեղ ծարավի

8 տարում սերը վերածվեց սեփական քաղաքացիների հանդեպ վայրի ատելության, համերաշխությունը՝ «արյան» խելահեղ ծարավի Fri, 04…

60 րոպե ago

Սեպտեմբերի 5-ին և 6-ին այս փողոցը փակ է լինելու

Սեպտեմբերի 5-ին և 6-ին այս փողոցը փակ է լինելու Fri, 04 Sep 2026 17:30:32 +0400…

1 ժամ ago