«Հրապարակ». Բանակային կորպուսի եւ զորամասի հրամանատարները` քավության նոխազներ

«Հրապարակ». Բանակային կորպուսի եւ զորամասի հրամանատարները` քավության նոխազներ

Sat, 15 Aug 2026 11:15:31 +0400


1970 թվականին Արարատի մարզի Վանաշեն գյուղում ծնված, ապա Երեւանում բնակված, բարձրագույն զինվորական կրթությամբ, ամուսնացած, երեք երեխայի հայր, նախկինում չդատված, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. դեկտեմբերի 18-ից մինչեւ 2021թ․ օգոստոսի 9-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի (28233 զորամաս) հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խախտել է «Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները», եւ նրա գործողությունները, ըստ նախաքննության մարմնի, առաջացրել են ծանր հետեւանքներ:
1984 թ․ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ծնված, բարձրագույն զինվորական կրթությամբ, ամուսնացած, երկու երեխայի հայր, նախկինում չդատված, գնդապետ Վիգեն Սիմոնյանին եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թ. դեկտեմբերի 22-ից մինչեւ 2021թ. հուլիսի 20-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խախտել է Հայաստանի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետեւանքներ:
Ա. Հարությունյանին եւ Վ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թ. քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում»), որը համապատասխանում է 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած եւ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին:

Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 4-10 տարի ժամկետով: Ա․ Հարությունյանի եւ Վ․ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սույն քրեական գործով դատավարությունը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սեւան քաղաքի նստավայրում, դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է 2023թ․ հուլիսի 14-ին։ Դատավարության ընթացքում Ա․ Հարությունյանի եւ Վ․ Սիմոնյանի խափանման միջոցները փոխվել են։ 2024թ․ օգոստոսի 26-ին դատավոր Ա․ Մարտիրոսյանը որոշել է Ա․ Հարությունյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարել մասնակի` կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, եւ բացակայելու արգելք։ Վ․ Սիմոնյանի պաշտպանի միջնորդությունը՝ այլընտրանքային այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարել․ Վ․ Սիմոնյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված կիրառված տնային կալանքը փոխել, նրա նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված կիրառել գրավ՝ գրավի չափ սահմանելով 1 միլիոն դրամը:

Իսկ 2025թ․ փետրվարի 20-ի նիստում դատավոր Ա․ Մարտիրոսյանը որոշել է Արայիկ Հարությունյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված կիրառված տնային կալանքն էլ փոխել, նրա նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված կիրառել գրավ՝ գրավի չափ սահմանելով 700 հազար դրամը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատական վերջին նիստը կայացել է 2026թ․ հուլիսի 31-ին, հաջորդը նշանակված է օգոստոսի 25-ին։

Սա ընդամենը խոսում է այն մասին, որ ժամանակին բազմաթիվ քրեական վարույթներ են հարուցվել` պատերազմի եւ պարտության մեղքը մի շարք զինվորականների վրա բարդելու համար, մարդկանց են բռնել, նստեցրել, ամիսներով պահել բանտերում, իսկ հիմա դատաքննությունների ժամանակ հերքվում է նրանց մեղքը, ու նրանք լռելյայն ազատ են արձակվում, որովհետեւ մեղադրական դատավճիռներ արձակելու հիմքեր չկան կամ թույլ են:
Հայաստանում բոլորը, այդ թվում` գործեր քննող քննիչներն ու դատավորները, շատ լավ գիտեն, թե ով է մեղավոր այդ պատերազմի եւ պարտության հարցում, ու դա բոլորովին էլ զինվորականները չեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը Wed, 21 Oct 2026 12:09:36 +0400…

3 րոպե ago

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը

Շուրջ 1․2 մլրդ եվրո․գնահատել են Ֆրանսիայում անկարգությունների պատճառած վնասի չափը Wed, 21 Oct 2026 12:00:51…

12 րոպե ago

ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները. Փեզեշքիան

ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները. Փեզեշքիան Wed, 21 Oct 2026 11:53:05 +0400 ԱՄՆ-ն պետք է…

19 րոպե ago

Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք սահմանն առանց իմ համաձայնության

Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք սահմանն առանց իմ համաձայնության Wed, 21 Oct 2026 11:45:49 +0400…

27 րոպե ago

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 11:37:55…

35 րոպե ago

Պարեկները մեքենաներն են խուզարկում

Պարեկները մեքենաներն են խուզարկում Wed, 21 Oct 2026 11:36:52 +0400 Latest news from Հրապարակ ©…

36 րոպե ago