Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Wed, 21 Oct 2026 12:09:36 +0400


Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Փաստաթուղթը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է երկու երկրների միջև ծառայությունների մատուցման, առևտրի և ներդրումային գործունեության ազատականացումը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է համապատասխան ոլորտներում փոխադարձ խոչընդոտների նվազեցում, տնտեսական արդյունավետության բարձրացում և երկկողմ համագործակցության զարգացում։

Նախարարը նաև ներկայացրել է կողմերի ստանձնած պարտավորությունների փոփոխությունները։ Եթե նախկինում Հայաստանը ԱՄԷ-ի նկատմամբ ունեցել է 102 պարտավորություն, ապա նոր փաստաթղթով դրանց թիվն ավելացել է ևս 25-ով։ ԱՄԷ-ի դեպքում պարտավորությունների թիվը նախկին 32-ի փոխարեն նոր համաձայնագրով հասել է 122-ի։

Քննարկման ընթացքում, սակայն, պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ «Հայաստան» խմբակցությունից, կասկածի տակ է դրել համաձայնագրի հնարավոր տնտեսական արդյունքների վերաբերյալ նախարարի ներկայացրած որոշ գնահատականներ։

Մանուկյանը նշել է, որ ԱՄԷ-ի հետ ավիաչվերթների ավելացումը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի արտահանման կամ զբոսաշրջության իրական աճով։ Նրա խոսքով՝ թռիչքների հաճախականության ավելացման պատճառներից մեկն այն քաղաքացիներն են, որոնք ԱՄԷ-ից ժամանակավորապես մեկնում են Հայաստան, ապա մի քանի ժամ կամ օր անց վերադառնում։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այդ շարժը կարող է ազդել նաև զբոսաշրջային այցելությունների վիճակագրության վրա։

Մանուկյանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև տնտեսական գործունեության հնարավորություններին՝ հարց բարձրացնելով ԱՄԷ-ում հայկական ընկերությունների համար առկա սահմանափակումների վերաբերյալ։ Նա նկատել է, որ հայ գործարարների համար դժվար կլինի մուտք գործել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բջջային կապն ու տաքսի ծառայությունները, որոնք, իր գնահատմամբ, կապված են շեյխերի ընտանիքների հետ։

Պատգամավորը նաև հարցրել է, թե ինչպե՞ս է իրականացվելու հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցումը, եթե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խնդիրներ հայտնաբերի համապատասխան ընկերությունների գործունեության մեջ։

Ի պատասխան՝ Պապոյանը հաստատել է, որ ԱՄԷ-ի քաղաքացիներին և ռեզիդենտներին վիզային ռեժիմից ազատելու որոշումը նաև նպատակ ունի նրանց հնարավորություն տալ ժամանակավորապես լքել երկիրը և այնուհետև վերադառնալ։

«Դա մեր քաղաքականությունն է, էդպես էլ արել ենք, որ էդպես էլ լինի, մենք չենք էլ ժխտում այն, ասեմ ավելին՝ այն պետական քաղաքականություն է»,- հայտարարել է նախարարը։

Անդրադառնալով ներդրումային հնարավորություններին՝ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի ռեզիդենտները ԱՄԷ-ում հեռահաղորդակցության ոլորտում ներդրումներ կատարելու առումով ավելի սահմանափակ հնարավորություններ չեն ունենա, քան Էմիրությունների ռեզիդենտները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում Thu, 22 Oct 2026 16:30:31 +0400 Թուրքիայի պաշտպանության…

19 րոպե ago

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400 «Միասին»…

27 րոպե ago

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել Thu, 22 Oct 2026 16:15:39 +0400 Ասենք՝…

34 րոպե ago

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից Thu, 22 Oct 2026 16:07:05 +0400 Բագրատ Սրբազանը հայտարարել…

43 րոպե ago

Ռուբիոն չի բացառել Պուտինի այցն ԱՄՆ

Ռուբիոն չի բացառել Պուտինի այցն ԱՄՆ Thu, 22 Oct 2026 16:00:17 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

49 րոպե ago

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել Thu, 22 Oct 2026 15:45:56 +0400 Ընդամենը…

1 ժամ ago