Որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի լայնությունը

Որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի լայնությունը

Wed, 21 Oct 2026 12:14:36 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում նախատեսվող հնարավորությունների և փոխադարձ առավելությունների մասին ԱԺ-ում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։

Հիմնական զեկուցող Արարատ Միրզոյանը ներկայացրել է նախագծի տրամաբանությունը՝ նշելով, որ այն նախատեսում է փոխադարձ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապ հաստատել Նախիջևանի հետ, ինչպես նաև Հայաստանի տարածքով հաղորդակցվել երրորդ երկրների հետ։ Փոխարենը Հայաստանը կկարողանա օգտվել Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով անցնող երկաթուղային կապից՝ Երասխից Մեղրի ուղղությամբ հաղորդակցություն ապահովելու և երկրի հյուսիսը հարավին կապելու նպատակով։

«Սա է փոխադարձությունը»,- հայտարարել է Միրզոյանը՝ ներկայացնելով նախագծի վերաբերյալ կառավարության մոտեցումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նախարարին մի շարք հարցեր է ուղղել՝ փորձելով հստակեցնել նախագծի աշխարհագրական ընդգրկումը և դրա շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների պայմանները։

Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք ԹՐԻՓՓ-ի շրջանակում նշվող մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհը ներառում է նաև Երասխով անցնող հատվածը, և այդ դեպքում արդյոք դրա նկատմամբ կիրառվելու են նույն պայմանները, ինչ Հայաստանի տարածքով անցնող մյուս ճանապարհի դեպքում։

Վարդանյանը նաև հարցրել է, թե որքան է լինելու նախագծի լայնությունը, ինչ տարածքի մասին է խոսքը, և արդյոք նախատեսվող 42 կիլոմետրանոց հատվածում կանգառներ են լինելու։

Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ չի կարող նշել ԹՐԻՓՓ-ի լայնությունը, քանի որ, իր ներկայացմամբ, խոսքը մեկ միասնական ենթակառուցվածքի մասին չէ։ Նախարարը օրինակ է բերել տարբեր ուղղություններով անցնող ենթակառուցվածքները՝ նշելով, որ գազամուղն անցնում է Ղազախ-Իջևան ուղղությամբ, իսկ երկաթուղին՝ Մեղրիով։

Անդրադառնալով նախագծի շրջանակում հատուկ ռեժիմի առկայության հարցին՝ Միրզոյանը հայտարարել է, որ փաստաթուղթը բազմիցս ուսումնասիրել է, սակայն դրանում «հատուկ ռեժիմ» ձևակերպումը չի հանդիպել։

Պատգամավորի հարցին՝ արդյոք նախատեսվող երկաթուղին կանգառներ ունենալու է, արտաքին գործերի նախարարը պատասխանել է դրական։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի դեպքում կանգառների անհրաժեշտությունը կախված կլինի այդ երկրի ընտրությունից, քանի որ հնարավոր է՝ որոշ բեռների տեղափոխման համար կանգառների կարիք չլինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք Fri, 23 Oct 2026…

26 րոպե ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի մի շարք պատգամավորներ Fri, 23 Oct 2026 13:27:10 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ…

32 րոպե ago

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

ԱՄՆ-ն 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար Fri, 23 Oct…

33 րոպե ago

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա

Եթե համարձակությունը բավարարի, մի օր էլ ատամները կլավանա Fri, 23 Oct 2026 13:24:22 +0400 Վարչապետ…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում

«Հրապարակ»․ Ջրի մեջ սատկած մուկ են գտել, եւ դա ոչ մեկին չի հետաքրքրում Fri, 23…

43 րոպե ago

Մահացել է Ռյու Մուրակամին

Մահացել է Ռյու Մուրակամին Fri, 23 Oct 2026 13:03:04 +0400 74 տարեկանում մահացել է ճապոնացի…

56 րոպե ago