ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել

ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել

Sat, 15 Aug 2026 17:45:07 +0400


Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը զգուշացրել է «Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրը ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Նա այս հայտարարությունն արել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Ալիևի, «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը չի հետաձգի այս հարցի լուծումը և նշել ՝ «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել, առաջին հերթին, հենց Հայաստանի համար»։ Ալիևը հերթական անգամ բարբաջել է, թե Մեծամորի ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»՝ վերահնչեցնելով Բաքվի և Անկարայի համապատասխան ցնդաբանական թեզերը։ «Եթե այս աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Հետևաբար, լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից», – հավելել է Ադրբեջանի նախագահը։

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին և այն հանգամանքին, որ հայ հանրությունը նման տեղեկությունները իմանում է ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ Ալիևի հայտարարություններից, ասում է. «Շատ վտանգավոր է, որ թվացյալ ժողովրդավարության և տեղեկատվական թափանցիկության պայմաններում մենք մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից։
Սա վտանգավոր է թե՛ քաղաքական առումով, թե՛ մեր հանրության դեմ մի քանի կետից, այդ թվում՝ Ադրբեջանից մղվող տեղեկատվական և հոգեբանական պայքարի տեսանկյունից։ Ալիևն առաջին անգամը չէ, որ հայտարարություն է անում Հայաստանի ատոմակայանի մասին, բայց երբեք ՀՀ-ի կողմից չի հնչում համապատասխան հայտարարություն, որ սա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի։

Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում, որքա՞ն բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու Նիկոլ Փաշինյանին նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում՝ հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե ՀՀ-ն էլ, ըստ իրենց, առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, ով պետք է լինի մեր եկեղեցու առաջնորդը, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Դրա հնարավորությունը Ադրբեջանի ղեկավարին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Իսկ առավել ուշագրավ դրվագն այն է, որ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։ Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք անում են Հայաստանի հետ․․․»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կյանքի ու մահվան հարց է սրանց Սահմանադրությունը տապալելը․ Իշխանյան

Կյանքի ու մահվան հարց է սրանց Սահմանադրությունը տապալելը․ Իշխանյան Sun, 29 Nov 2026 20:16:25 +0400…

11 րոպե ago

Ո՛չ ճնշումները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ շանտաժը չեն կարող ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից․ Յոլյան

Ո՛չ ճնշումները, ո՛չ սպառնալիքները, ո՛չ շանտաժը չեն կարող ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից․ Յոլյան Sun,…

20 րոպե ago

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին․ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին

Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին․ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին Sun, 29 Nov 2026…

23 րոպե ago

Մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը

Մնացած թեզերը կլինեն դասական փաշինյանական ոճի՝ գլուխ ցավացնելու հերթական չափաբաժինը Sun, 29 Nov 2026 20:01:39…

25 րոպե ago

ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը դրված չէ․ Թալատբեկ Մասադիկով

ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը դրված չէ․ Թալատբեկ Մասադիկով Sun, 29 Nov 2026 20:00:43 +0400 ՀԱՊԿ-ը…

26 րոպե ago

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն․ Գառնիկ Դավթյանը կողմ չի քվեարկելու

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն․ Գառնիկ Դավթյանը կողմ չի քվեարկելու Sun, 29 Nov…

30 րոպե ago