Մոտ մեկ տարվա դադարից հետո Միքայել Սրբազանը Յոթ Վերքում պատարագ մատուցեց

Մոտ մեկ տարվա դադարից հետո Միքայել Սրբազանը Յոթ Վերքում պատարագ մատուցեց

Sun, 16 Aug 2026 10:42:25 +0400


Այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 10։00-ին, Սուրբ Յոթվերք եկեղեցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո տեղի կունենա Խաղողօրհնեքի կարգը։Մոտ մեկ տարվա դադարից հետո Շիրակի թեմի հավատացյալները կրկին հնարավորություն ունեցան ներկա գտնվելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզին։

Շաբաթ օրը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախատոնակին, Սուրբ Յոթվերք եկեղեցում Միքայել Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ տոնական արարողությունը։ Հինավուրց ավանդույթի համաձայն՝ եկեղեցուց դուրս բերվեց Յոթվիրաց հրաշագործ պատկերը։

Քարոզի ընթացքում Սրբազանը խոսեց Աստվածամոր բարեխոսության, երկրի խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար կատարված աղոթքների մասին։

«Աղոթեցինք մեր երկրի խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով, որ անցած մեկ տարվա ընթացքում աղոթել են նաև ուժ, իմաստություն, համբերություն և կարողություն ստանալու համար՝ անցնելու այն ճանապարհը, որն իրենց բաժին է հասել։

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ իրենք որևէ չար նպատակ չեն ունեցել ո՛չ պետության, ո՛չ հայրենիքի, ո՛չ ժողովրդի և ո՛չ էլ եկեղեցու նկատմամբ՝ ընդգծելով, որ իրենց ցանկությունն է տեսնել հզոր երկիր, բարօրության մեջ գտնվող ժողովուրդ և պայծառ եկեղեցի։

«Միայն բարին ենք կամենում մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ անխտիր։ Բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայկական ինքնությանը հավատարիմ՝ ցանկանում են, որ մեր երկիրը լինի հզոր, մեր ժողովուրդը՝ բարօրության մեջ, իսկ մեր եկեղեցին՝ պայծառ»,- ասաց Սրբազանը։

Նա նաև Աստվածամոր բարեխոսությունը հայցեց ոչ միայն Գյումրու և Շիրակի, այլև ամբողջ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար՝ հույս հայտնելով, որ մարդիկ կկարողանան տարբերակել բարին չարից և ընտրել բարին։

Սրբազանը խոսքն ավարտեց Աստվածամոր բարեխոսությանն ուղղված աղոթքով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն հայ ժողովրդին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն՝ think tank են ստեղծելու

Լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն՝ think tank են ստեղծելու Sat, 17 Oct 2026 15:45:28 +0400 Հանքարդյունաբերության…

25 րոպե ago

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն Sat, 17 Oct 2026 15:32:18 +0400 OP29՝ Ադրբեջանում,…

38 րոպե ago

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2…

55 րոպե ago

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը Sat, 17 Oct 2026 15:00:15 +0400 Հոլիվուդյան դերասան և…

1 ժամ ago

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․ Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400 Վահագն…

1 ժամ ago

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան Sat, 17 Oct 2026 14:30:07 +0400…

2 ժամ ago