Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը

Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը

Sun, 16 Aug 2026 14:15:18 +0400


Կա տեսակետ, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հիասթափեցնի այսպես ասած Արեւմուտքին, ապա կստանա խնդիրներ իշխանության ներսում, քանի որ կան արեւմտյան շատ ազդեցության խմբեր։

Այն, որ իշխանության ներսում այդպիսիք կան՝ անկասկած։ Բայց, կարծում եմ զգալի չափազանցված է դրանց ազդեցության աստիճանը։ Այ, օրինակ Վրաստանում Արեւմուտքն ուներ բազմակի ավելի ռեսուրս՝ մի քանի հազար հազար տարատեսակ կազմակերպություններ, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտով դառնում էին մի քանի տասնյակ հազար ցուցարար կամ անգամ հարյուր հազարավոր ցուցարար։

Հայաստանում դա չկա, մի շարք պատճառներով։ Թող չթվա, թե Նիկոլ Փաշինյանին ձայն տված պայմանական 730 հազար ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել Արեւմուտք գնալու համար կամ «խաթեր»։

Իրականում, արեւմտյան կողմնորոշման ընտրազանգվածի «կորիզը» այն ձայներն են, որոնք գնացել են արեւմտամոլ դիրքերում գտնվող ուժերին։ Հաշվեք, թե հավաքական իմաստով քանի՞ տոկոս են հավաքել նրանք խորհրդարանի ընտրությանը՝ 2՞, 3՞, թե՞ 5 տոկոս։ Հաստատ ոչ ավելի։

Հայաստանում չկա այնպիսի արեւմտմետ ընտրազանգված, որը կարող է խնդիր ստեղծել իշխանության համար։ Ավելին, Հայաստանում չկա նաեւ այդ ընտրազանգվածը առաջնորդելու ունակ եւ համարժեք վստահություն ունեցող որեւէ քաղաքական ուժ։ Ավելին, այն ուժերը, որոնք համարվում են իբրեւ արեւմտամետ, պարզապես ուս ուսի կամ ձեռք ձեռքի տված ոչնչացնում են Հայաստանում արեւմտյան քաղաքական օրակարգն ու խոսույթի հեռանկարը։ Բայց, սա այլ թեմա է, որի վերաբերյալ շատ եմ խոսել եւ դեռ կլինեն խոսելու առիթներ։

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն ունի ըստ էության մեկ էական մտավախություն, կապված Արեւմուտքի հետ՝ որ այնտեղ կարող են ձեռնմուխ լինեն Ադրբեջանին Հայաստանի հանդեպ սադրելուն կամ Ադրբեջանից Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքագիծ պահանջելուն։ Իսկ դա կարող են, հատկապես բրիտանացիները։ Կստացվի, թե՞ ոչ, կդիմադրի Ալիեւը, թե՞ ոչ, սա միարժեք չէ, բայց որ նա գտնվում է նրանց կրնկի տակ եւ հետեւաբար ենթակա է այդ ազդեցությանը, Փաշինյանը գիտեն անկասկած։ Այդտեղ է նրա մտավախությունը։

Ի դեպ, այդտեղ է նաեւ Ռուսաստանի մտահոգությունը։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն Mon, 17 Aug 2026 22:48:07 +0400 Ըմբիշ…

5 րոպե ago

Էջմիածին-Երևան երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Էջմիածին-Երևան երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Mon, 17 Aug 2026…

8 րոպե ago

Գրողի ծոցը կուղարկենք․ էլի սպառնում է Իրանին և Օմանին

Գրողի ծոցը կուղարկենք․ էլի սպառնում է Իրանին և Օմանին Mon, 17 Aug 2026 22:30:00 +0400…

23 րոպե ago

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ Mon, 17 Aug 2026 22:15:25 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

38 րոպե ago

Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել

Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել Mon, 17 Aug 2026 22:08:27 +0400 ՔՊ-ական…

45 րոպե ago

Մեսսին 12-ամյա հակառեկորդ է սահմանել

Մեսսին 12-ամյա հակառեկորդ է սահմանել Mon, 17 Aug 2026 22:00:15 +0400 Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային…

53 րոպե ago