Թողեք՝ Գարիկը որքան ուզում է թքելու մասին խոսի

Թողեք՝ Գարիկը որքան ուզում է թքելու մասին խոսի

Mon, 17 Aug 2026 12:45:32 +0400


Վիքիպեդիայում, թեև գրված է, որ Գարիկ Սարգսյանը քաղաքական գործիչ է, բայց, անկեղծ ասած, սույն երիտասարդից քաղաքական գործչի հոտ էլ չի գալիս։ Մարդ էր՝ իր համար աշխատում էր, կոկորդիլոսներ էր բուծում։ Թողնեիք՝ կոկորդիլոսների հետ իր քաղաքականությունն աներ։ Բայց բերեցիք Ազգային ժողով, պատգամավոր դարձրիք, որ վերջում ամբիոնից մեզ «թքած լինելու նուրբ արվեստը» դասավանդի։

Գարիկ Սարգսյանը փորձում է համոզել, թե ՔՊ-ն թքած ունի Սամվել Կարապետյանի փողերի վրա։ Ուղղությունը զգալի էր, մոռանալով, որ ՔՊ-ն ուղիղ կերպով սնվում է այդ փողերից։ Ականջդ կանչի, Ռոմանոս։ Բայց այստեղ մի փոքրիկ դետալ կա․ երբ քաղաքական ուժը տարիներով իշխանության է, հարկատուների ու բիզնեսի փողերի թեմաներով հայտարարություններ է անում, իսկ հետո հանկարծ սկսում է «թքած ունենալու» մասին փիլիսոփայել, քաղաքացին իրավունք ունի հիշելու ՀՀ քաղաքացու վրա թքելու ողջ պրոցեսը։
Որքան Գարիկ Սարգսյանը կրկնում է «թքած ունենք»-ը, այնքան քաղաքացիների հիշողությունը, չգիտես ինչու, աշխատում է հակառակ ուղղությամբ։ Հիշում են այն հայտնի միջադեպը, երբ քաղաքացու ձեռքերը բռնել էին ու նրա երեսին թքել։ Մենք այդ պատմությունը գուցե մի պահ փորձում էինք մոռանալ, բայց այս տղան կարծես որոշել է քաղաքական հիշողության արխիվը բացել, փոշին մաքրել ու նույնիսկ թքելու մասին բանաստեղծություն արտասանել։

Հիմա էլ հարց է առաջանում՝ ո՞ւմ օգտին է աշխատում Գարիկ Սարգսյանը։ ՔՊ-ի՞, թե՞ ընդդիմության։ Որովհետև ամեն անգամ, երբ նա ամբիոնից ասում է «թքած», քաղաքացին ոչ թե մոռանում է, այլ հիշում է բարձրաստիճան պաշտոնյայի թքելը։

«Ուժեղ Հայաստանը», չհասկացա, ինչու է բորբոքվում։ Թողեք՝ Գարիկը որքան ուզում է՝ թքելու մասին խոսի։ Որքան շատ խոսի, այնքան շատ մարդիկ կհիշեն այն միջադեպը, որն իշխանության համար, երևի, ավելի լավ կլիներ՝ ընդհանրապես չհիշվեր։ Սա թքելու մասին գովազդ է, հանրության հիշողության վերաթարմացում։ Ինքնահրկիզման նման մի բան է։

Այսպես որ, Գարիկ ջան, շարունակիր։ Միայն մի բան հաշվի առ․ քաղաքականության մեջ երբեմն չափից շատ «թքած ունենալը» կարող է հակառակ արդյունքը տալ։ Քաղաքացին սկսում է հիշել այն թուքը, որը պատմությունը դժվար թե կարողանա մոռացնել տա։ Դու անընդհատ հիշեցրու։

Դա արդեն քաղաքականության մեջ ամենավտանգավոր զենքերից մեկն է։ Փոցխը առել ու ՔՊ-ի տակն ես քանդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիական ընդդիմության եւ հայկական ընդդիմության տարբերությունները

Ֆրանսիական ընդդիմության եւ հայկական ընդդիմության տարբերությունները Mon, 17 Aug 2026 14:15:59 +0400 Ի տարբերություն հայ…

12 րոպե ago

Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում Mon, 17 Aug 2026 14:00:27 +0400 Ռուսաստանի…

27 րոպե ago

Դուք պնդու՞մ եք, որ ձեր օրակարգից դուրս է եկել դպրոցները փակելու հարցը․ Յոլյանը՝ Գաբրիելյանին

Դուք պնդու՞մ եք, որ ձեր օրակարգից դուրս է եկել դպրոցները փակելու հարցը․ Յոլյանը՝ Գաբրիելյանին Mon,…

30 րոպե ago

Զինծառայողին ինքնասպանության հասցրած անձը կալանավորվել է

Զինծառայողին ինքնասպանության հասցրած անձը կալանավորվել է Mon, 17 Aug 2026 13:54:49 +0400 Օգոստոսի 13-ին ՊՆ…

33 րոպե ago

Հրազդան մարզադաշտով զբաղվեք, ութ տարի առաջ խոստացել էիք վերակառուցել

Հրազդան մարզադաշտով զբաղվեք, ութ տարի առաջ խոստացել էիք վերակառուցել Mon, 17 Aug 2026 13:42:25 +0400…

45 րոպե ago

Ֆինանսական խարդախներ են հայտնվել․ ԿԲ-ն զգուշացնում է

Ֆինանսական խարդախներ են հայտնվել․ ԿԲ-ն զգուշացնում է Mon, 17 Aug 2026 13:30:12 +0400 Հարգելի քաղաքացիներ,…

57 րոպե ago