Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ. Ծառուկյան

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ. Ծառուկյան

Mon, 17 Aug 2026 17:55:24 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։

Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։

Աստված պահապան բոլորիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գրողի ծոցը կուղարկենք․ էլի սպառնում է Իրանին և Օմանին

Գրողի ծոցը կուղարկենք․ էլի սպառնում է Իրանին և Օմանին Mon, 17 Aug 2026 22:30:00 +0400…

10 րոպե ago

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ Mon, 17 Aug 2026 22:15:25 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

25 րոպե ago

Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել

Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել Mon, 17 Aug 2026 22:08:27 +0400 ՔՊ-ական…

32 րոպե ago

Մեսսին 12-ամյա հակառեկորդ է սահմանել

Մեսսին 12-ամյա հակառեկորդ է սահմանել Mon, 17 Aug 2026 22:00:15 +0400 Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային…

40 րոպե ago

Իրանը դեմ է TRIPP-ին, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները վստահեցնեն, որ դա Իրանի դեմ չէ. Հոսսեյնի

Իրանը դեմ է TRIPP-ին, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները վստահեցնեն, որ դա Իրանի դեմ չէ. Հոսսեյնի…

55 րոպե ago

Գարիկ Սարգսյանը, երևի, այդ բանաստեղծության միայն վերնագիրն էր կարդացել

Գարիկ Սարգսյանը, երևի, այդ բանաստեղծության միայն վերնագիրն էր կարդացել Mon, 17 Aug 2026 21:15:24 +0400…

1 ժամ ago