Էջմիածին-Երևան երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Էջմիածին-Երևան երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Mon, 17 Aug 2026 22:45:06 +0400


Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են իրար։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

Երթուղայինի 72-ամյա վարորդը և 39-ամյա կարգավարը Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանների օպերատիվ արձագանքման արդյունքում նաև կանխվել են հնարավոր զարգացումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիևն ազատել է օկուպացված Ստեփանակերտում և Մարտակերտում իր հատուկ ներկայացուցչին

Ալիևն ազատել է օկուպացված Ստեփանակերտում և Մարտակերտում իր հատուկ ներկայացուցչին Thu, 22 Oct 2026 14:00:23…

20 րոպե ago

Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են

Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են Thu, 22 Oct 2026 13:51:18 +0400 Քիչ առաջ Արթիկում…

29 րոպե ago

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հոկտեմբեր» կինոթատրոնին․ քրեական մեղադրանք Ղուկասյանին և նոր սեփականատերերի ծրագրերը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հոկտեմբեր» կինոթատրոնին․ քրեական մեղադրանք Ղուկասյանին և նոր սեփականատերերի ծրագրերը Thu, 22…

36 րոպե ago

Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս

Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս Thu, 22 Oct 2026 13:30:48…

50 րոպե ago

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը մոտ է․ Թրամփ

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը մոտ է․ Թրամփ Thu, 22 Oct 2026 13:23:59 +0400 ԱՄՆ…

57 րոպե ago

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը Thu, 22 Oct 2026 13:20:50…

60 րոպե ago