«Հրապարակ». Դոլարը սահում է, դրամը՝ ուժեղանում․ ի՞նչ կա տատանումների հետեւում

«Հրապարակ». Դոլարը սահում է, դրամը՝ ուժեղանում․ ի՞նչ կա տատանումների հետեւում

Tue, 18 Aug 2026 10:15:25 +0400


Օգոստոսի 4-ից Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի սահուն անկում է գրանցվում: Այդ օրը փոխարժեքը 367.01 դրամ էր (գնման գինը), իսկ դրանից անմիջապես հետո սկսվեց հետեւողական անկումը․ 366.17 դրամ՝ օգոստոսի 7-ին,
365.88 դրամ՝ ամսի 10-ին, 365,1՝ արդեն օգոստոսի 17-ին: Անկումն արագ չէ, բայց կայուն է:

Օգոստոսի 4-ից մինչ օրս՝ մոտ երկու շաբաթում դոլարի գինը 367 դրամից իջել է մինչեւ 365-364 դրամ: Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ դոլարի միջին պաշտոնական փոխարժեքը տատանվում էր 377-380 դրամի սահմաններում:
Դոլարի էժանացման պատճառներից մեկն ու հիմնականը, ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի, սեզոնային է: Ամառային սեզոնին ավանդաբար աճում է Հայաստան մուտք գործող արտարժույթի ծավալը՝ շնորհիվ զբոսաշրջային հոսքերի եւ արտերկրից կատարվող փոխանցումների: «Զբոսաշրջիկների ներհոսքն անցյալ տարի ռեկորդային էր ու այս տարի շարունակվում է եւ հնարավոր է, որ ավելի մեծանա: Հաշվի առնենք, որ այս միտումը չի ավարտվելու ամռան ամիսներով: «COP-17-ի շրջանակներում կավելանա ներհոսքը Հայաստան, ինչն ավելի կարժեւորի դրամը»,- ասում է Մանասերյանը:

Համաժողովին սպասվում է 10-15 հազար միջազգային պատվիրակների եւ հյուրերի այց, ինչը կբերի արտարժույթի նոր ներհոսք: Ըստ Թաթուլ Մանասերյանի, էական է նաեւ այն, որ Հայաստանում օգոստոսին սովորաբար՝ եւ այս տարին բացառություն չէր, նկատվում է «դրամային սով»: «ԿԲ-ն ամռան ամիսներին բավարար քանակությամբ ազգային արժույթ չի թողարկում, ինչը մի կողմից կարեւոր է, որ զսպեն արժեզրկման հնարավոր ռիսկերը, բայց նաեւ արհեստականորեն ազդում է դրամ-դոլար փոխարժեքի վրա: Առանձին բանկեր այս պայմաններում առաջարկում են ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ, ներգրավելու դրամական արժույթներ ու դրանով սպասարկելու գործարքները»: Պարադոքս է, բայց դոլարը հարաբերականորեն կայուն վիճակում է համաշխարհային շուկայում: «Ընդհանուր հետագիծը կանխատեսել էի, նույնիսկ ԱՄՆ եւ Իրանի միջեւ զինված հակամարտության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում»,- նշում է տնտեսագետը:

Գործարար աշխուժությունը, որն ամռան ամիսներին աճում է, գյուղատնտեսական աշխատանքները, նրա կարծիքով, նույնպես գործոն են, որ նպաստում են ազգային դրամի արժեւորմանը: «Ավելի նվազ չափով, քանի որ սահմանափակումներ եղան, այնուամենայնիվ, հայ գյուղացին եւ հայրենական ապրանք արտահանողները փորձում են ինքնուրույն նոր շուկաներ գտնել»,- ասում է Թաթուլ Մանասերյանը: Ի՞նչ կարող ենք սպասել:

«Դժվար է ասել, որովհետեւ սա բազմագործոն երեւույթ է: Ես մի քանի գործոն նշեցի, բայց կարող ենք նաեւ հավելել անշարժ գույքի շուկայի չհիմնավորված աճը: Մերձավոր Արեւելքում հակամարտությունը, ռուս-ուկրաինական պատերազմը, փախստականների նոր հոսքերն ավելացնում են արտարժութային հոսքեր դեպի Հայաստան»: Այս պայմաններում հայ արտահանողների շահերը պաշտպանվա՞ծ են, չէ՞ որ արտահանողն է տուժում դրամի արժեւորումից: Տնտեսագետը հարցին հարցով է պատասխանում: «Դուք չէի՞ք զարմանա, եթե արտահանողների շահերն ինչ-որ մեկը պաշտպաներ: Իհարկե ոչ, նման բան Հայաստանում չի կարող լինել: Դուք գերագնահատում եք կառավարության տնտեսական բլոկի արհեստավարժությունը»:

Դրամի արժեւորումը վատթարացնում է Հայաստանի արտահանողների վիճակը՝ հանքարդյունաբերող, ՏՏ ոլորտի ընկերությունների, գյուղատնտեսության, որն առանց այն էլ լավագույն ժամանակները չի ապրում: Նրանց հասույթը ձեւավորվում է էժանացած դոլարով, իսկ աշխատավարձն ու հարկերը թանկացած դրամով են վճարում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է Wed, 11 Nov 2026…

10 րոպե ago

Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից

Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից Wed, 11 Nov 2026 16:28:09 +0400 Նազենի Հովհաննիսյանը նոր կադրեր…

28 րոպե ago

Փաշինյանն այնպես է անում, որ թվում է՝  մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է

Փաշինյանն այնպես է անում, որ թվում է՝  մեր թշնամին Հայաստանի իշխանությունն է Wed, 11 Nov…

41 րոպե ago

Թեյի ընդմիջում Թուրքիայից

Թեյի ընդմիջում Թուրքիայից Wed, 11 Nov 2026 16:03:25 +0400 Փաշինյանը , ինչպես հայտնի է, գտնվում…

53 րոպե ago

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Wed, 11 Nov 2026 15:52:54…

1 ժամ ago

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Wed, 11 Nov 2026 15:47:23 +0400 Ակբա բանկն…

1 ժամ ago